486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ողջունել է Ռուսաստանի մշակույթի գործիչների այցը Հայաստան
19:49
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է Ռուսաստանի մշակույթի հայտնի գործիչների խմբի այցը Հայաստան՝  ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից», հանդիպման ընթացքում Սարգսյանը բարձր է գնահատել նման հանդիպումները՝ մշակույթի բնագավառում երկկողմանի հարաբերությունների զագացման գործում։

Վարչապետն ընդգծել է մշակույթի  և արվեստի դերը՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու, հարաբերություններն ավելի  ամրապնդելու ու խորացնելու գործում։

Իր հերթին Շվիդկոյը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը՝ ընդգծելով, որ  այդ ամենում մեծ է ՀՀ և ՌԴ իշխանությունների ներդրումը՝ մշակույթի բնագավառում երկկողմանի հարաբերությունների զարգացման գործում։

Կողմերն անդրադարձել են են նաև  հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող  հուշարձանի  կառուցման  հարցին։

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակության միջև ստորագրվելիք   2008թ. մշակութային համագործակցության հուշագիրը, նաև  2008թ.  հունիսին ՀՀ-ում  արդեն նախատեսված ռուսական մշակույթի  սեզոնը։

Ռուսական պատվիրակության անդամները Երևանում հանդիպեցին Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։ Երևան ժամանած ռուս մշակույթի գործիչների պատվիարկության կազմում են, մասնավորապես, Միխայիլ Շվիդկոյը (ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար), Միխայիլ Պիոտրովսկին (Էրմիտաժի գլխավոր տնօրեն), Արմեն Ջիգարխանյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Իգոր Կոստոլևսկին (ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան), Վենիամին Սմեխովը (ՌԴ ժողովրդական արտիստ), Ալեքսանդր Շիրվինդտը (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար), Վիկտոր Լոշակը («Օգոնյոկ» ամսագրի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր):--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։