484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնահարցի միակ հնարավոր լուծումը պետք է հիմնվի փոխզիջման վրա. ՀՀ ԱԳՆ
19:35
30 Նոյեմբերի 2007

Ղարաբաղյան հիմնահարցի միակ հնարավոր լուծումը պետք է հիմնվի փոխզիջման վրա, հայտարարել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Մադրիդում` ելույթ ունենալով ԵԱՀԿ  ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) 15-րդ հանդիպմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների մշտական հանդիպումների արդյունքում մենք ստացել ենք արդարացի և հավասարակշիռ աշխատանքային փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախնական համաձայնության ձեռքբերման համար»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Օսկանյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայությունից։

Նրա խոսքերով, հայկական կողմը հասկանում և գնահատում է ԵԱՀԿ Միսնկի խմբի անդամ-երկրների ամենաբարձր կարգի դիվանագետների կողմից ներդրվող  ջանքերը, որոնք մեծ հույսեր են կապում այս փաստաթղթի հետ և գիտակցում են դրա առաջընթացը։

Բայց Օսկանյանը ցավով նշել է, որ բանակցային գործընթացից դուրս գործում է հակասական և հիասթափեցնող իրականությունը։

«Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչում են ռազմատենչ կոչեր, Բաքվի կողմից Ադրբեջանի ներսում կազմակերպված ատելության քարոզչությունը հասել է սարսափելի չափերի»,-ասել է Օսկանյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, կոնֆլիկտային տարածաշրջանի մոնիտորինգն իրականացնող միջազգային դիվանագետների համար արհեստական արգելքների ստեղծումը, սպառնում է խախտել փխրուն հավասարակշռությունը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի կողմից այնպիսի միջազգային կառույցների ակտիվ և ագրեսիվ որոնումը, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց խնդիրը, հերքում է փոխզիջման գնալու նրանց պատրաստակամությունը։

«Որքանով էլ մենք լիահույս ենք, որ բանակցված կարգավորումը հնարավոր է, այս թշնամական մթնոլորտը մտահոգում է մեզ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ հայերը հավատում են, որ տարածաշրջանում նոր պատերազմներ չեն լինի։ «Ես սա գիտեմ, որովհետև մենք այն չենք սկսի, և նրանք գիտեն, որ չեն հաղթի: Այս հակամարտության համար ռազմական լուծում չկա: Միակ լուծումը փոխզիջման վրա հիմնված լուծումն է»,-ասել է նա։

Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը մերժում է կողմերից յուրաքանչյուրի առավելագույն ցանկությունները և դրա փոխարեն կենտրոնանում բանական և ընդունելի որոշման վրա, որը հնարավոր կլինի բացատրել պարզ մարդուն։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այդ փաստաթուղթը պարզ մարդկանց հնարավորություն կըձեռի կապ հաստատել տարածաշրջանում, որը մասնատված է պատերազմների և ատելության պատճառով։

«Որպեսզի սա իրականանա, արտառոց մարդիկ, նրանք, որոնց առաջնորդելու ուժն է շնորհված, պետք է հեռատեսություն դրսևորեն ու վստահություն ներշնչեն, վերստեղծեն կովկասյան տարածքը և իրենց ներդրումը բերեն տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,-ընգծել է նա։

 «Այս համատեքստում և որպես այս ընդգրկուն եվրոպական կազմակերպության անդամներ` մենք նախանձով ենք նայում Եվրոպայի երկրներին, որոնք բոլորը, անգամ նրանք, որ խորքային ցնցումներ են ապրել համաշխարհային կարգերի փոփոխման արդյունքում, միջոց են գտել խնդիրները օրակարգ մտցնել` առանց թույլ տալու, որ դրանք տապալեն օրակարգը: Գուցե մենք Կովկասում հաջորդը կլինենք, որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար այսպիսի եվրոպական մոտեցում կորդեգրենք»,-հավելել է ՀՀ ԱԳն նախարարը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: