480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրություններում Հայաստանը մտադիր է պահպանել առաջընթացը, որը ձեռք է բերվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում. ԱԳՆ
19:05
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանը մտադիր է պահպանել առաջընթացը, որը ձեռք է բերվել մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով Մադրիդում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում։

«2007թ. մայիսին մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ և արժանացանք բավականին լավ գնահատականների՝ միջազգային հանրության կողմից»,-ուրբաթ Օսկանյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Ըստ Օսկանյանի, հայկական կողմը գիտակցում է, որ նախագահական ընտրությունների հաջող անցկացումն ու ավարտումը իր ներդրումը կունենա  լիարժեք ժողովրդավարության կայացման ճանապարհին՝ ներկայացուցչական կառավարության առկայության պայմաններում։

«Մեր կառավարության նպատակն է այդ ձեռքբերումների պահպանումը 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասաց Օսկանյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ կայանալիք ընտրությունները կլինեն Հայաստանի հինգերորդ նախագահական ընտրությունները՝ անկախությունից ի վեր, և սոցիալ-տնտեսական տեսակետից՝ նոր երկրում կանցնեն։

«Այդ ամենը զգալիորեն նպաստել է պետության և հասարակական ոլորտի առավել արդյունավետ գործունեությանը։ Մասնավոր հատվածի կենսունակությունը բավականին դրական ազդեցություն է թողել զբաղվածության, աղքատության կրճատման, միգրացիայի դադարեցման և կայունության ապահովման վրա, ինչը նշանակում է հույսի և լավատեսության դանդաղ վերադարձ»,-ասաց Օսկանյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։