478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երեք տարվա ընթացքում ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է 87 մլն. ԱՄՆ դոլար` աղքատության հաղթահարման վարկի շրջանակներում
18:00
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեք տարվա ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին աղքատության հաղթահարման վարկի  շրջանանկերում (PRSC) տրամադրել է 87 մլն. ԱՄՆ դոլար։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը։

Նրա խոսքերով, այս վարկը աջակցություն է կառավարության՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին՝ եռամյա բարեփոխումների իրականացման նպատակով։

«Վարկն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանն օժանդակելուն, մասնավոր հատվածի հաշվին զբաղվածության խթամանը և սոցիալական ոլորտում ծառայությունների բարելավմանը»,-ասաց Վարուդակիսը։

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար հիմնական մարտահրավերը տնտեսական աճի պահպանումն է։

«Տնտեսական աճի պահպանումը և տնտեսության դիվերսիֆիկացիան կնպաստեն մեծ թվով աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարմանը»,-ասաց նա։

Վարուդակիսի խոսքերով, դրա համար անհրաժեշտ է հզորացնել երկրի մրցունակությունը և Հայաստանն այնպիսի երկիր դարձնել, որն ավելի հրապուրիչ կլինի ներդրումների տեսակետից։

«Դրա համար անհրաժեշտ է բարելավել մրցակցային դաշտը, նվազեցնել բիզնեսի հետ կապված ընթացակարգերը, հատկապես եթե խոսքը անդրսահմանային առևտրի է և ապրանքափոխադրման մասին, ինչպես նաև կատարելագործել ներդրումային միջավայրը»,-ասաց նա։

Նա ընգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել այդ ուղղությամբ աշխատանքները բարելավելու համար։ «Բարեփոխումներ եղել են, բայց Հայաստանը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով։ Երկրի մրցունակության պահպանման համար դեռևս զգալի աշխատանք է պետք իրականացնել»,-ասաց նա։

Վարուդակիսը նշեց, որ մյուս մարտահրավերն այն է, որ դեռևս բնակչության ոչ բոլոր շերտերն են զգում իրենց վրա տնտեսական զարգացման արդյունքները։ «Բնակչության ավելի լայն շերտերը պետք է օգտվեն տնտեսական զարգացման մեծ տեմպերից»,-ասաց նա։

Վարկի շրջանանկերում ՀԲ-ն օժանդակել է հարկային և մաքսային վարչարարության բարեփոխմանը, հեռուստահաղորդակցության և ավիացիայի ոլորտում ծախսերի կրճատմանը, ինչպես նաև ապօրինի անտառահատման դեմ պայքարին։

2007թ. նոյեմբերի 27-ին ՀԲ-ն ներկայացրեց հերթական՝ չորրորդ մասնաբաժինը PRSC  վարկի, որը կազմում է 18,5 մլն. ԱՄՆ դոլար։ Վարկը տրամարդվում է արտոնյալ պայմաններով, 20 տարի մարման ժամկետով՝ 10 տարի 0,75% արտոնյալ տոկոսադրույքով։

Առաջին մասնաբաժինը տրամադրվել էր 2004թ. նոյեմբերին, երկրորդը՝ 2006թ. հունվարին, երրորդը՝ 2007թ. մարտին։

1992թ.-ից ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է 1,1 մլրդ. դոլարի վարկ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: