487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունները թույլ կտան բարձրացնել ընտրությունների որակը. պատգամավոր
17:25
30 Նոյեմբերի 2007

Ավելի կատարելագործված ընտրական օրենսդրությունը Հայաստանում առավել որակյալ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հիմք կծառայի։ Այս կարծիքը ուրբաթ Մամուլի ազգային ակումբում հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

«Ամեն անգամվա հետ մեր Ընտրական օրենսգիրքն ավելի կատարյալ է դառնում, ներմուծվում են նոր կետեր, որոնք բացառում են ընտրությունների ժամանակ կեղծումների և խախտումների հնարավորությունը»,-ասաց նա՝ «Ժողովրդավարական ինստիտուտների դերը և դրանց ազդեցությունը նախագահական ընտրությունների վրա» թեմայով քննարկումների ժամանակ։

Նիկոյանն ընգծեց, որ Հայաստանի ընտրական օրենսդրության մեջ իրականացվել է անհրաժեշտ փոփոխությունների միայն 30%-ը, որովհետև ընտրությունների նախաշեմին միջազգային կազմակերպությունները խորհուրդ չեն տալիս փոխել օրենքները։

Ինչպես նշեց «Ժառանգություն» խմակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ընտրական օրենսդրության փոփոխությունները ընտրությունների նախաշեմին հիմնավորված չեն, քանի որ դրանք անհասկանալի են հասարակության համար։

«Ամեն անգամ ընտրություններից առաջ Հայաստանում փոփոխություներ են տեղի ունենում, այդ պատճառով էլ դեպի առավել որակյալ ընտրություների գնալու փոխարեն, մենք հետընթաց կապրենք այդ առումով»,-ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքերով, տվյալ փոփոխությունները չեն ծառայում հասարակության ժողովրդավարացմանը և ժողովրդական ինստիտուտների զարգացմանը։

«Մեզ մոտ չի պահպանվում «մեկ մարդ-մեկ ձայն» սկզբունքը, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիները չեն կարող քվեարկել, իսկ քվեաթերթիկներում չկա «բոլորի դեմ» կարևոր կետը, որը թույլ կտար մարդկանց խաղաղ կերպով արտահայտել իրենց բողոքը»,-ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու հնարավորությունը հանելը նույնպես ոտնահարում է մարդկանց միավորվելու իրավունքը։

Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված են, մասնավորապես,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ընդդիմադիր ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ և «ԱԼՄ» հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։