487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունները Հայաստանում նոր բարեփոխումների փուլի սկիզբ կդառնան. ՀՀԿ
17:16
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունները Հայաստանում նոր բարեփոխումների փուլի սկիզբ կդառնան: Այս մասին ուրբաթ, ելույթ ունենալով ՀՅԴ հայկական կառույցի գերագույն ժողովի արտահերթ 11-րդ նիստին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«Նախագահական ընտրությունները Հայաստանում սկիզբ կդնեն բարեփոխումների նոր փուլի։ ՀՀկ-ն սկսելու է փնտրել համագործակցության նոր հնարավորություններ և փորձելու է փոխգործակցել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ։ ՀՀԿ-ն կշարունակի համագործակցել ՀՅԴ-ի հետ»,- տեղեկացրեց նա։

Սահակյանը նաև անդրադարձավ նախագահական ընտրությունների շեմին Հայաստանում քաղաքական ակտիվության նշանակալի աճին։ Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ՀՅԴ-ն մեծ դեր է կատարում Հայաստանի քաղաքական կյանքում, որի ժողովուրդը մեծ հույսեր է կապում կուսակցության հետ։

«Վերջին տարիներին ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև ստեղծված համագործակցությունը կարևոր նշանակություն է ունեցել, այսօր մենք ունենք շփման ընդհանուր կետեր, և մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունը»,- վստահեցրեց նա։

Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված են, մասնավորապես,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ընդդիմադիր ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ և «ԱԼՄ» հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։

ՀՀԿ-ն, 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մտավ Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ։ Նրանց հետ համագործակցում է ՀՅԴ-ն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։