486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Պայքարը ՀՀ նախագահի պաշտոնի համար սուր է լինելու. ՀՅԴ թեկնածու
16:26
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը սուր է լինելու։ Ուրբաթ, լրագրողների հետ իր կանխատեսումը կիսեց ՀՅԴ նախագահի թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ նախագահական ընտրություններն էլ ավելի կսրեն հակասությունները, տարաձայնությունները և կոնֆլիկտային իրավիճակները քաղաքական գործիչների և կուսակցությունների միջև. դրանք դուրս կթափվեն քաղաքական դաշտ։ Նախագահի պաշտոնի համար պայքարը սուր է լինելու։

Հովհաննիսյանը նշեց, որ ընտրությունների ժամանակահատվածը անհամաձայնությունները բարձրաձայնելու շրջան է, այն դեպքում, երբ ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում շեշտադրվում են  ընդհանուր գծերը և դրույթները, որոնց շուրջ կարելի է համաձայնության գալ։

Մեկնաբանելով փոխադարձ մեղադարնքների քաղաքականությունը, որը տեղի է ունենում նախընտրական փուլում՝ թեկնածուն ընդգծեց, որ «ՀՅԴ-ն երբեք գոտկատեղից ներքև չի հարվածում»։

«Մինչ օրս նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները շեշտը դնում են այն փաստարկի վրա, որ եթե իրենց ընտրեն, ապա ամեն ինչ լավ է լինելու։ Մենք երբեք չենք ասում դա։ Նախընտրական փուլում քաղաքացիները պետք է կողմնորոշվեն՝ ընտրել իշխանություն, որը կենթարկվի օրենքին, թե իշխանություն, որը կպարտադրի օրենք»,- ընդգծեց փոխխոսնակը։

Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված են, մասնավորապես,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ընդդիմադիր ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ և «ԱԼՄ» հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: