484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը շահագրգիռ են մշակութային կապերի զարգացման հարցում. Միխայիլ Շվիդկոյ
15:32
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ռուսաստանը շահագրգիռ են երկկողմանի մշակութային կապերի հետագա զարգացման հարցում։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Ռուսաստանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի հարցերով դաշնային գործակալության ղեկավար Միխայլ Շվիդկոյը՝ ռուս արվեստի գործիչների հանդիպման շրջանակներում ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների առջև։

«Մեզ համար տվյալ փուլում այս հարաբերությունները շատ էական են։ Մենք հույս ունենք, որ դրանք կշարունակվեն նաև ապագայում, քանի որ մեր երկրները շահագրգիռ են նորմալ, կայուն, մարդկային հարաբերություններ ունենալու հարցում։ Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց նա։

Շվիդկոյը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները դարձել են «շատ կարևոր և թանկ բոլորիս համար»։

«Մենք հասկացանք, որ շատ դժվար կլինի ապրել առանց մեկս մյուսի, քանի որ ռուս մտավորականը, որը չի կարդացել Հրանտ Մաթևոսյան կամ Զորի Բալայան, վատ է ընկալում կյանքն ընդհանրապես»,- կարծում է նա։

Շվիդկոյը նաև ընդգծեց, որ ռուսական մշակույթում միշտ էլ ներկա է եղել հայկական մշակույթի շատ կարևոր հատված։

«Ռուս նկարիչը չի կարող նկարել ինչպես Մարտիրոս Սարյանը, իսկ երգահանը չի կարող երաժշտություն հորինել, ինչպես Առնո Բաբաջանյանը կամ Կոմիտասը։ Այս տարի, երբ նշվում է Արամ Խաչատրյանի 105-ամյակը, այդ տոնը ընդհանուր կլինի թե Ռուսաստանի և թե Հայաստանի համար։ Ռուս երգահանը պարզապես ի վիճակի չէ նման երաժշտություն գրել, նա այլ կերպ է լսում, այլ կերպ է զգում աշխարհը»,- ասաց նա։

Շվիդկոյի խոսքերով, երկու երկրների մշակութային կապերի միջոցով մեծանում է կյանքի ճանաչման տարածությունը։

«Հայկական մշակույթը շատ մոտ է, շատ կարևոր և թանկ է ռուսական մշակույթի համար, այն մտել է մեր կյանքի մեջ։ Նրա բացակայությունը՝ մեր ընդհանուր մշակութային կյանքում բավական լուրջ կորուստ կլինի»,- ամփոփեց նա։

Ռուսական պատվիրակության անդամները Երևանում հանդիպեցին Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։ Երևան ժամանած ռուս մշակույթի գործիչների պատվիարկության կազմում են, մասնավորապես՝Ռուսաստանի մշակութային գործիչների պատվիրակության կազմում են Միխայիլ Շվիդկոյը (ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար), Միխայիլ Պիոտրովսկին (Էրմիտաժի գլխավոր տնօրեն), Արմեն Ջիգարխանյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Իգոր Կոստոլեւսին (ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան), Վենիամին Սմեխովը (ՌԴ ժողովրդական արտիստ), Ալեքսանդր Շիրվինդտը (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար), Վիկտոր Լոշակը («Օգոնյոկ» ամսագրի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր), Կարեն Շախնազարովը («Մոսֆիլմի») գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր):--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: