481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
2007 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 16,2 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին. վիճակագրություն
14:53
30 Նոյեմբերի 2007

2007 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 16,2 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Վիճակագրության ազգային ծառայությունից։

Ըստ վիճակագրության տվյալների՝ այս ցուցանիշը ամենաբարձրն է Հայաստանի առևտրային-գործընկեր երկրների շրջանում։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 33,2 տոկոսը, իսկ ԵՄ-ի երկրներին՝ 38,2 տոկոսը։

2007 թ.-ի տասը ամիսների տվյալներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 65 տոկոսով և կազմել է 559,4 միլիոն դոլար։

Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 158,2 միլիոն դոլար (Հայաստանից արվող ամբողջ արտահանման 16,8 տոկոսը)՝ ավելանալով 69,2 տոկոսով՝ 2006 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ։

Հաշվետու շրջանում Ռուսաստանից դեպի Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը կազմել է 401,2 միլիոն դոլար՝ ավելանալով 63,4 տոկոսով։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ ՌԴ-ի տարածքից արվող ներմուծման ծավալը կազմել է 441,6 միլիոն դոլար (55,9 տոկոս աճ) կամ ընդհանուր ներմուծման ծավալի 17,5 տոկոսը։

2007 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է 37,5 տոկոսով՝ 2006 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ և կազմել է 3458,1 միլիոն դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 929,4 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 2518,7 միլիոն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: