486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ապրում է խորը վերափոխման ժամանակաշրջան. հայ թուրքագետ
13:38
30 Նոյեմբերի 2007

Թուրքիան այսօր ապրում է հասարակաքաղաքական և տնտեսական կյանքի խորը վերափոխման ժամանակաշրջան, կարծում է ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

 «Սա եզակի իրողություն է համաշխարհային ողջ պատմության ընթացքում՝ քաղաքական, հասարակական և սոցիալտնտեսական կյանքում խորը փոփոխություններ տեղի են ունենում խոշոր, բազմակրոն, զարգացած տնտեսություն և ուժեղ բանակ ունեցող պետություններում», - ասել է Սաֆրաստյանը՝ ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի կողմից «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. ինստիտուցիոնալ փոփոխություններ և ներքին վերափոխումներ» կլոր սեղանի ընթացքում։

Նրա խոսքերով, նման վերափոխման դրսևորումներից մեկը, որի ժամանակ  կարևոր դեր է խաղում եվրոինտեգրման գործընթացը, Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձևավորումն է։

«Վերջին ժամանակներս Թուրքիայում ստեղծվում են գաղափարների նոր կենտրոններ, հասարակական կարծիքի ձևավորման գործում կարևոր դեր են սկսել խաղալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք սերտորեն համագործակցում են Եվրոպական հասարակական կազմակերպություների հետ, ակտիվանում է կանանց շահերի պաշտպանության շարժումը։ Այսպիսով, քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում զարգանում է եվրոպական կազմակերպությունների հետ սերտ փոխգործունեությամբ։ Սա նոր իրողություն է, որն արդեն տալիս է իր պտուղները», - ասել է Սաֆրաստյանը։

Փորձագետը ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքական բնագավառում վերափոխումը արտահայտվում է զինվորական ազդեցության սահմանափակմամբ։ Բացի դրանից, նրա խոսքերով, արտաքին աշխարհի առջևի թուրքական տնտեսության բացման շնորհիվ՝ այդ երկրում ստեղծվել է նոր միջին դաս, որի հիման վրա ձևավորվել է 2002 թ.-ից իշխանության ղեկի մոտ գտնվող Արդարության և զարգացման կուսակցությունը։

Փորձագետի խոսքերով, սա նոր բուժուազիա է, որը զուգակցում է արևմտամետ տրամադրությունները, ձգտումը դեպի բաց տնտեսություն և իսլամական ավանդական արժեքները։

«Քեմալականությունը դադարել է Թուրքիայում դիտվել որպես միասնական պետական գաղափարախոսություն։ Հայտնվել է այլընտրանքի հնարավորություն, որը դեռևս կրում է իսլամական երանգ, սակայն հետագայում կվերածվի վերնախավային երանգի՝ իսլամի խառնուրդով», - ընդգծել է նա։

Սաֆրաստյանի խոսքերով, ի տարբերություն թուրքական հասարակության միաձուլման նախկին գաղափարախոսության, այժմ խոսքը գնում է դրա խճանկարության մասին, որը բաղկացած է տարբեր էթնոեկեղեցական և սոցիալքաղաքական խմբերից։

Այս առնչությամբ նա նշել է, որ ըստ հարցումների՝ Թուրքիայի բնակիչների 37-38 տոկոսը իրենց թուրք չեն համարում։ Մասնավորապես, ակտիվանում են իսլամը քարոզող ալևիտները, որը տարբերվում է սունիզմից։

 Փորձագետի գնահատմամբ, Թուրքիայի մուսուլմանական բնակչության 1/5-ը կամ ավելի քան 12 միլիոն մարդ ալևիտներ են։ Ակտիվ է գործում նաև հրեական սաբաթական աղանդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։