486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմը չի ցանկանում պատերազմել, բայց նաև չի վախենում պատերազմից. վարչապետ
12:12
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, հայկական կողմը չի ցանկանում պատերազմել, բայց նաև չի վախենում պատերազմից։

Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարությունն այն մասին, որ «գոյություն ունի պատերազմի վերսկսման 100 տոկոսանոց հնարավորություն»։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատերազմելու հնարավորություն ուներ 90-ական թթ.-ի սկզբին, երբ նա գնդապետ էր և զբաղեցնում էր ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Ես նրա հետ հանդիպել եմ դեռևս 1992 թ.-ին՝ զինադադարի ժամանակ։ Կարծում եմ, որ պատերազմի մասին խոսելը այժմ անխոհեմ է, նա կարող էր իր էներգիան ծախսել այն տարիներին, երբ, ցավոք, կար նման հնարավորություն», - ասել է Սարգսյանը հանդիպման ժամանակ, որը  ուշ գիշեր ցուցադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Նրա խոսքերով, Հայաստանի Զինված ուժերը ամբողջովին մարտունակ են և ի վիճակի են պաշտպանել սեփական սահմանները։

Միաժամանակ Սարգսյանը ավելացրել է, որ հայկական կողմն անընդհատ հայտարարել է այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, և կարգավորումը պետք է լինի միայն խաղաղ ճանապարհով։

Նրա խոսքերով, վերջին ժամանակներս հաճախակի են դարձել խնդրի ռազմական ճանապարհով լուծման հնարավորության մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող հայտարարությունները, և Ադբրեջանը հույս ունի, որ շատ փողերը կարող  են ապահովել ռազմական հաջողությունները։

 «Սակայն ես խիստ կասկածում եմ, որ ամենամարտունակ բանակներ ունեն ամենահարուստ պետությունները։ Այս դեպքում, ամենամարտունակ բանակներ պետք է ունենային մերձարևելյան երկրները, որտեղ կան նավթի հարուստ պաշարներ, բայց կարծում եմ, որ դա այդպես չէ», - ասել է Սարգսյանը։

«Ես հակսանում եմ, որ առանց ֆինանսական միջոցների հնարավոր չէ մարտունակ ռազմական ուժերի ձևավորումը, սակայն կարծում եմ, որ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ հաղթանակող բանակի համար», - ասել է վարչապետը։

Նրա խոսքերով, եթե նորից սկսվի պատերազմը, ապա մի քանի տարի հետո Ադրբեջանի արդեն հաջորդ պաշտպանության նախարարը ստիպված կլինի հայտարարել, որ նրանք կլուծեն հարցը ռազմական ճանապարհով։

«Սակայն այդ ժամանակ նա կբախվի ավելի բարդ իրավիճակի հետ, քան այժմ», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է Ղարաբաղին առնչվող իր դիրքորոշման մասին։

Նրա խոսքերով, բոլոր ջանքերը պետք է ուղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովմանը, որն այնտեղ բնակվում է հազարամյակներ շարունակ, և անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի նրանք շարունակեն այնտեղ ապրել։

«Այս ամենից ելնելով՝ մենք հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության տակ, ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել ինքնավարության  պայմաններում և պետք է սահմաններ ունենա Հայաստանի հետ։ Անհրաժեշտ է նաև երաշխիք, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի», - ասել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների արդյունքում՝ Ղարաբաղի շուրջ ստեղծվել է «անվտանգության գոտի»։

«Երբ ադրբեջանցիները հայտարարում են իրենց տարածքի 20 տոկոսի զավթման մասին, նրանք ի նկատի ունեն հենց այդ «անվտանգության գոտին»։ Սակայն մեր լավագույն մաթեմատիկոսները չեն կարողանում հաշվել 20 տոկոսը», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։