486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ճիշտ է համարում երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների գաղափարախոսությունը
11:14
30 Նոյեմբերի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է համարում երկրում անցկացվող դատաիրավական բարեփոխումների գաղափարախոսությունը։

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է հինգշաբթի՝ նոր դատական համակարգի ձևավորման կապակցությամբ նոր նշանակված դատավորների և գործող դատարանների նախագահների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

 Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Քոչարյանը ընդգծել է, որ նմանատիպ հանդիպման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ երկիրը մոտեցել է դատաիրավական բարեփոխումների կազմակերպական հատվածի վերջին փուլին։

«Բարեփոխումների ծավալը  մեծ է և չափազանց կարևոր է, որ դատավորները ճիշտ ընկալեն դրանց իմաստը և դառնան բարեփոխումների գաղափարախոսության կրողը: Ըստ էության, այսօր մենք արդեն Սահմանադրությամբ և համապատասխան օրենսդրությամբ ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, և ձեր աշխատանքով պիտի գործնականում ևս  ամրագրեք դա», - ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով, վերջին երկու տարում դատաիրավական բնագավառում մեծ ծավալի աշխատանք է տարվել: «Ասել, որ ամեն ինչ անթերի է` ճիշտ չի լինի:Բնական է, որ առաջիկա մեկ-երկու տարում որոշ թերություններ ի հայտ կգան և կշտկվեն, սակայն համոզված եմ, որ բարեփոխումների գաղափարախոսությունը ճիշտ է և մեր աշխատանքից, դատավորների արհեստավարժությունից և ազնվությունից  է կախված` կվարկաբեկվի՞ այդ գաղափարախոսությունը, թե՞ հակառակը», - ասել է Ռ. Քոչարյանը:

Նա նշել է, որ ըստ էության 2005 թ.-ին արված Սահմանադրության փոփոխությունները հնարավորություն ընձեռեցին դատական համակարգի անկախությանն ուղղված դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացման  համար, ինչը կարևոր է նաև ժողովրդավարության ամրապնդման առումով։

 «Առանց լիարժեք գործող անկախ դատական համակարգի ժողովրդավարություն լինել չի կարող», - նշել է նախագահը՝ ավելացնելով, որ «որքան էլ տարօրինակ է, սակայն սահմանադրական փոփոխությունները բոյկոտում էին նրանք, ովքեր ամենից շատ էին խոսում ժողովրդավարության զարգացման մասին»։

Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կիրառման ընթացքը ցույց կտա, թե երբ և ինչ քայլերով կշարունակվեն դրանք և հաջող ընթացքի դեպքում հաջորդը կբարեփոխվի ոստիկանությունը, ապա և այլ կառույցները:

Նախագահը ընդգծել է, որ բարեփոխումների ներդրումը մեծ ուշադրության տակ է առնվելու և նշել, որ գործընթացի բնականոն հուն ապահովելու համար նաև Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է արագ արձագանքի ընթացքում ծագող խնդիրներին:

Քոչարյանը շնորհավորել է նոր նշանակված դատավորներին և ընդգծել, որ մեծ ակնկալիքներ ունի, որ նրանք բարեխիղճ, ազնիվ և արհեստավարժ աշխատանքով կամրապնդեն կատարված բարեփոխումները` խրախուսելով դրանց շարունակականությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: