478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնահարցը պետք է դուրս լինի քաղաքական շահարկումներից. փորձագետ
11:02
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ պետք է զերծ լինի քաղաքական շահարկումներից, նախօրեին լրագրողներին հայտնել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության բաժնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

 «Քաղաքական դաշտում չի կարելի խոսել վարկաբեկման լեզվով, և գաղափարախոսության բացակայության պայմաններում շահարկել ղարաբաղյան թեման։ Բայց դա չի նշանակում, որ չի կարելի խոսել այդ թեմայով և ներկայացնել խնդրի լուծման սեփական հայացքները»,-ասել է նա։

Փորձագետը նշել է, որ ղարաբաղյան հարցը չի կարելի շահարկել, որովհետև դա ազգային խնդիր է։ «Կա ազգային խնդիրների ցուցակ, որը պետք է գտնվի կուսակցական շահարկումներից դուրս։ Այդ խնդիրների շարքում է ղարաբաղյան հիմնահարցը և հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ նրանք գիտական մոտեցման կարիք են զգում»,-ասել է նա։

Մանասյանի կարծիքով, ղարաբաղյան հիմնահարցի մասին պետք է խոսեն պետական անձինք և գիտնականներ, «ընդ որում պետության ներկայացուցիչը պետք է հենվի գիտնականի դիրքորոշման վրա»։

Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ոչ գիտական մոտեցման պատճառով կան բազմաթիվ հռչակագրեր, որոնք «անհասկանալի ձևով դուրս են եկել քննարկումից»։

Խոսելով Հայաստանում նոր քաղաքական գաղափարախոսության բացակայության մասին՝ Մանասյանը հայտարարել է, որ այդ իրավիճակը բացատրվում է նոր սերնդի կողմից հայտերի բացակայությամբ։

 «Արդեն 20 տարի մենք տեսնում ենք միևնույն դեմքերը, բայց իրենց գաղափարախոսությունն ունեցող քաղաքական գործիչներ չկան»,-ասել է նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: