482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երեխաները պետք է տեղեկացված լինեն թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցությունների մասին
10:52
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեխաների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի վրա թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցության մասին տեղեկացվածության մակարդակը, կարծում է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը։

«Իմ կարծիքով, անհրաժեշտ է դպրոցական ծրագրում ներգրավել այնպիսի առարկաներ, որոնք կպատմեն թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցության մասին, քանի որ այս անցանկալի նյութերի օգտագործումը սկսում է հենց անչափահաս տարիքից»,-  հայտարարեց Հակոբյանը լրագրողներին։

Հանձնաժողովի նախագահի կարծիքով, դպրոցներում, բացի բուժքույրերից, պետք է լինեն նաև բժիշկներ, որոնք որոշ ժամանակ կաշխատեն երեխաների հետ։

Նրա խոսքով, սա կօգնի ապահովել երեխաների տեղեկացվածությունը և այնպիսի կրթություն ստանալ, որը կաջակցի առողջ կենսակերպի ձևավորմանը։

«Երեխան պետք է դպրոցում ոչ միայն գիտելիքներ ստանա, այլև սովորի առողջ ապրել»,- նշեց նա։

Հակոբյանը կարծում է, որ երեխան պետք է այնքան տեղեկացված լինի, որ գիտակցի թմրամիջոցների և ալկոհոլի ամբողջ վնասակարությունը և չօգտագործի դրանք։

Այսօր Երևանում տեղի ունեցան քննարկումներ սեռական և վերարտադրողական առողջության հարցերով, որոնց հիմնական նպատակն էր գտնել այս ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման լավագույն մոտեցումը։

2007թ. հուլիսին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավանություն տվեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած «2007-2015թթ. վերարտադրողական առողջության բարելավում» ազգային ծրագրին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։