484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Դեկտեմբերին Հայաստանում չեն սպասվում արտակարգ և անոմալ եղանակային երևույթներ-Հայհիդրոմեդծառայություն
10:48
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Դեկտեմբերին Հայաստանում  չեն սպասվում արտակարգ և անոմալ եղանակային երևույթներ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի հիդրոմետեորոլոգիայի և մոնիտորինգի կանխատեսման պետական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը, հանրապետության բոլոր մարզերում այս տարվա դեկտեմբերին ջերմային ռեժիմն ու տեղումները սպասվում են նորմայի սահմաններում։

Նրա խոսքերով, Արարատյան դաշտավայրում, Արմավիրում, Արագածոտնի մարզի նախալեռներում ջերմաստիճանը կկազմի -1-ից + 1 ըստ Ցելիսիուսի: Առանձին օրերին ջերմաստիճանը կարող է տատանվել – 10-ից մինչև -12աստիճան։

 Սուրենյանը հայտարարեց, որ ամսեկան տեղումների ծավալը ևս նախատեսված է նորմայի սահմաններում։

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Արագածոտնի լեռնային շրջաններում ջերմային ռեժիմը սպասվում է 4-ից 6 աստիճան ցրտի սահմաններում, ինչը մոտ է նորմային։ Առանձին օրերին հնարավոր է եղանակի տատանում մինչև +5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -18-23 աստիճան։

Լոռու մարզում օդի ջերմաստիճանը մոտ կլինի նորմային և կկազմի զրոյից մինչև + 2 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ տեղումների միջին ամսեկան ծավալը կպահպանվի նորմայի սահամններում։ Առանձին օրերին ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել զրոյից բարձր 6-ից 11 աստիճանի, իսկ երկրորդ տասնօրյակում կնվազի մինչև զրոյից ցածր 15-20 աստիճան։

Տավուշում ջերմաստիճանի միջին ամսեկան ռեժիմը սպասվում է զրոյի կամ + 3-ի սահմաններում ըստ Ցելսիուսի, ամսվա առաջին կեսին առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի + 13 աստիճանի, իսկ երկրոդ կեսին կտատանվի զրոյից ցածր 4-ից 9 աստիճանի սահմաններում։

Սյունիքի նախալեռներում և Վայոց Ձարում ջերմաստիճանը կհասնի – 1 կամ +4 աստիճանի ըստ Ցելսիուսի, Սյունիքի լեռներում՝ +2-ց մինչև +5, իսկ առանձին օրերին նախալեռներում կտատանվի +11-16-ից մինչև -5-6, լեռներում զրոյից ցածր 17-22 աստիճան։

Սուրենյանը նշեց, որ Երևանում միջին ամսեկան ջերմաստիճանային ռեժիմը սպասվում է զրոյի և -1-ի սահմաններում, ինչը երկու աստիճանով ցածր է նորմայից։

«Առանձին օրերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կարող է հասնել +12 աստիճանի, իսկ երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կիջնի մինչև -10 աստիճան։ Տեղումների միջին ծավալը կմնա նորմայի սահմաններում»,-տեղեկացրեց Սուրենյանը։—0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: