485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները գրադարանի 175-ամյակի կապակցությամբ պարգևներ են ստացել
17:55
29 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցերի պարգևատրումը, որը նվիրված էր հաստատության հիմնադրման 175-ամյակին։

Գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի համար Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհակալագրերին են արժանացել ԱԳ գիտական քարտուղար Ջուլիա Կոստանյանը, գեղանկարչության և քարտեզագրության բաժնի ղեկավար Ռիմա Հայրապետյանը, գրականության ձևավորման բաժնի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը, ծառայության բաժնի վարիչ Անահիտ Գևորգյանը, հավաքածուների համալրման բաժնի վարիչ Հասմիկ Ղազարյանը, գիտական հետազոտությունների ենթաբաժնի ղեկավար Օֆելյա Գյուլումյանը։

Միջոցառման ժամանակ հին գրականության բաժնի գլխավոր գրադարանավար Կարինե Գևորգյանին և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ Հայկուշ Ղազարյանին շնորհվեցին Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալներ։

Գրադարանի մի շարք աշխատակիցների շնորհվեցին նաև պատվոգրեր և շնորհակալագրեր։ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ։ «Գրադարանի աշխատակիցներն արժանի են առանձնահատուկ ուշադրության»,-ասաց նա։

Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանում կազմակերպվել է ավելի քան 30 հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ազգային գրադարանի 175-ամյա հոբելյանին։ Միջոցառումների շրջանակներում գրադարանն արդեն ներկայացրել է իր պաշտոնական խորհրդանիշը, այդ թվում՝ իր հիմնը և դրոշը։

Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.։ 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց ԱԳ-ին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ ՀԱԳ-ի ֆոնդերում պահպանվում է ավելի քան 6 մլն. գիրք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։