478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային գրադարանը կարևոր կրթական և գիտական կենտրոն է. մշակույթի նախարար
17:40
29 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային գրադարանը կարևոր կրթական և գիտական կենտրոն է, հինգշաբթի հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի 175-ամյակին նվիրված հոբելյանական նիստի ժամանակ։

«Գրադարանը ոչ միայն պահպանում և հաջորդ սերունդներին է փոխանցում գրքերի ֆոնդը, այլև երկրի կարևորագույն կրթական և գիտական կենտրոններից մեկն է»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը նշեց, որ հայ ժողովրդի համար գիրքը մշակութային արժեք է։

«Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը գնահատել և պահպանել է գրքերը՝ փոխանցելով դրանք երիտասարդ սերնդին»,- ասաց նա։

Պողոսյանը նաև ավելացրեց, որ գրադարանային գործը պետական աջակցության կարիք ունի։

«Եթե 3 տարվա ընթացքում մենք լուծենք Ազգային գրադարանի հիմնախնդիրները, այդ թվում՝ ապահովենք անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, համալրենք գրաֆոնդերը, ապա այս հաստատությունը կդառնա աշխարհի խոշորագույն գրադարանային կենտրոններից մեկը»,- ավելացրեց նա։

Իր հեթին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին՝ հայտնելով նրանց իր շնորհակալությունը։

«Ազգային գրադարանը զարգանում է ժամանակին համընթաց, հաստատության տնօրինությունը հատուկ ուշադրություն է դարձնում գրադարանային գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը»,- ասաց նա։

Դրա հետ մեկտեղ, Մարտիրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ընթերցողների թվի կրճատման հիմնախնդրին։

«Պայմանները լավանում են, սակայն ընթերցողների թիվը նվազում է»,- ասաց նա։

Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանում կազմակերպվել է ավելի քան 30 հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ազգային գրադարանի 175-ամյա հոբելյանին։ Միջոցառումների շրջանակներում գրադարանն արդեն ներկայացրել է իր պաշտոնական խորհրդանիշը, այդ թվում՝ իր հիմնը և դրոշը։

Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.։ 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց ԱԳ-ին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ ՀԱԳ-ի ֆոնդերում պահպանվում է ավելի քան 6 մլն. գիրք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։