483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համընդհանուր գյուղատնտեսական հաշվառումը կփորձարկվի 2009-ի սկզբին
17:34
29 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանում համընդհանուր գյուղատնտեսական հաշվառման անցկացումը ծրագրված է 2009-ի սկզբին։ Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության (ՎԱԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը, այդ միջոցառումը Հայաստանում կանցկացվի առաջին անգամ և ստոպ-կադրի սկզբունքով կնկարագրի գյուղատնտեսության ոլորտում առկա բոլոր ռեսուրսները։

«Եթե 2008-ի ընթացքում «Գյուղատնտեսական հաշվառման անցկացման մասին» օրենքը ընդունվի ՀՀ ԱԺ-ում, ապա 2009-ի սկզբին մենք կկարողանանք անցկացնել գյուղատնտեսական համընհանուր հաշվառման փորձ, ինչպես նաև իրականացնել մասնագետների պատրաստման դասընթացներ»,-ասաց նա։

Մնացականյանի կարծիքով հիմնական հաշվառումը կանցկացվի հավանաբար 2010-ին ՄԱԿ-ի անդամ այլ երկրների նմանությամբ։ Սակայն նա ձեռնպահ մնաց հնչեցնել կոնկրետ ժամկետները, բացատրելով դա համաշխարհային փորձի ուսումնասիրման անհրաժեշտությամբ և հաշվառման ազգային դրույթների համեմատությամբ միջազգային գնահատականների հետ։

Նա նշեց, որ հանրապետությունում համընդհանուր գյուղատնտեսական հաշվառման անցկացման հետ կապված որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են։

«Ավարտվել է հարցաթերթի մշակումը, որն անցել է փորձագիտական կիրառում և հավանության արժանացել Շվեդիայի ՎԱԾ գյուղատնտեսական վարչությունում»,-պարզաբանեց նա։

Բայց, Մնացականյանի խոսքերով, քանի որ այս միջոցառումը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ, Հայաստանի ՎԱԾ-ը հույս ունի ստանալ FAO-ի և ԱՄՆ-ի գյուղատնտեսական դեպարտամենտի աջակցությունը։

«Այդ կառույցների աջակցությունը մեզ համար հատկապես կարևոր է հաշվառման անցկացման մեթոդաբանական փուլի ավարտման համար»,-ասաց նա։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանության արժանացրեց «Համընդհանուր գյուղատնտեսական հաշվառման մասին» օրինագիծը։

Համընդհանուր գյուղատնտեսական հաշվառումները ՄԱԿ-ի անդամ երկրներում անց են կացվում 10 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի գյուղատնտեսության և սննդամթերքի կազմակերպման ծրագրերի համաձայն (FAO) և ազգային վիճակագրական ծառայություններին հնարավորություն են տալիս ձևավորել գյուղատնտեսական վիճակագրական տվյալնլերի միասնական համակարգ, ստեղծել վիճակագրական ռեգիստրներ, որոնք իրականացնում են գյուղատնտեսական սուբյեկտների գործունեությունը, կատարելագործում ընտրական վիճակագրական գործիքները և ապահովել համատեղելիությունը միջազգային վիճակագրական տվյալների հետ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։