482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նկատվում է քաղաքական մշակույթի անկում. փորձագետ
16:40
29 Նոյեմբերի 2007

Հայաստանում նկատվում է քաղաքական մշակույթի անկում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի պետական համալսարանի տեսական փիլիսոփայության և  տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Հայաստանում խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է հիմք ծառայեն քաղաքական մշակույթի և գիտակցության բարձրացման համար։ Բայց, ցավոք, մենք պետք է խոստովանենք, որ Հայաստանում դա չի կատարվում»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Մանասյանը նշեց, որ նախորդ խորհրդարանական ընտրությունները տագնապալի էին, որովհետև չհրապարակվեցին իրական քաղաքական նախագծեր և գաղափարախոսություններ, որոնցից ելնելով Հայաստանի քաղաքացին պետք է աներ իր ընտրությունը։

Նրա խոսքերով, Հայաստանի շատ քաղաքական ուժերի նախագծերն ու կանոնակարգը ներմուծված են արևմտյան երկրներից, բայց չեն հարմարեցվել տեղի պայաններին։ «Այդ ադապտացիան լուրջ քաղաքական աշխատանք է պահանջում, ինչը չի արվում, բայց ժամանակը թելադրում է, որպեսզի տարեցտարի մենք ականատեսը լինենք հասուն քաղաքական գաղափարախոսության և քաղաքական ծրագրերի մրցակցության ձևավորմանը»,-ասաց նա։

Մանասյանը կարծում է, որ երկրում առկա քաղաքական գաղափարները և ծրագրերը փոխարինվում են տնտեսական խոստումներով։ «Հաճախ ստիպված ենք լինում լսել՝ եթե մենք իշխանության գանք, ապա կբարձրացնենք աշխատավարձերը։ Բայց պետք է տարբերակել քաղաքական ծրագրերը տնտեսականներից»,-ասաց նա։

Փորձագետը ԶԼՄ-ներին կոչ արեց քաղաքական հակառակորդներից պահանջել ներկայացնել հստակ քաղաքական, այլ ոչ տնտեսական ծրագրեր։

«Եթե լինեին լուրջ քաղաքական ծրագրեր, որոնք հիմնված լինեին գաղափարախոսության վրա, հակառակորդները թույլ չէին տա միմյանց հասցեին անձնավորված մեղադրանքներ»,-ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: