486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերները Ծաղկաձորում կքննարկեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը»
12:34
29 Նոյեմբերի 2007

«ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորումը» կանցկացվի Ծաղկաձորում՝ 2007 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը։  

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից /UITE/, միջոցառման մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը», որը հետագայում կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ֆորումին ներկա է լինելու ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՏՀՏ ոլորտի 60 ընկերությունների ղեկավարներ և շահագրգիռ  նախարարությունների ներկայացուցիչներ, դոնոր կազմակերպություններ:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք կլոր սեղաններ, մասնավորապես, «ՏՏ-կրթություն», «ՏՏ- իրավական դաշտ», «ՏՏ ոլորտի կառավարման քաղաքականություն», «ՏՏ միջազգային համագործակցություն» թեմաներով:

Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /UITE/, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /EIF/, «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»  ծրագիրը /CAPS/, ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հիմնական նպատակը Հայաստանում ՏՏ-ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանումն է և բիզնեսի խթանումը։ Իր ռազմավարության շրջանակներում՝ կազմակերպությունը մշակում  և ներդնում է ՏՏ զարգացման նախագծեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։