478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանը՝ հանուն ապագայի» նախաձեռնության շրջանակներում Երևանում են ԱՊՀ երկրների լրագրողները
12:02
29 Նոյեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում է ԱՊՀ երկրների և Չինաստանի 40 լրագրողներով համալրված մի խումբ՝ Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած մամուլի շրջայցի շրջանակներում։

Նրանց թվում են «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Կոմերսանտ», «Ռոսիյսկայա գազետա» ռուսական թերթերի լրագրողները, ինչպես նաև Բելառուսի հանրային հեռուստաընկերության, Լատվիայի հանրային հեռուստաընկերության, Լիտվայի ռադիոկայանների լրագրողները։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը, միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանը՝ հանուն ապագայի» նախաձեռնության շրջանակներում՝ «Արմավիա» ավիաընկերության ֆինանսական աջակցությամբ։

«Անշուշտ, նման միջոցառումները նպաստում են ազգամիջյան և միջազգային կապերի ամրապնդմանը, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը ծառայում է երկրների և տարածաշրջանների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և բոլոր շրջաններում համագործակցության ու բիզնեսի վարման համար բարենպաստ տեղեկատվական միասնական տարածքի ձևավորմանը», - հայտարարել է նա՝ ավելացնելով, որ լրագրողները կարող են իրենց աչքերով տեսնել և զգալ Հայաստանը։

Նրա խոսքերով, հատուկ ուշադրության են արժանի հայ-ռուսական հարաբերությունները, որոնք անցել են մետաֆիզիկայի բնագավառ։

«Այս տեսանկյունից հետաքրքրական է ռուսական առաջատար հեռուստա-ռադիոընկերությունների, ինչպես նաև տպագրվող մամուլի լրագրողների այցը, քանի որ ռուս և հայ ժողովուրդները չեն կարող ապրել առանց տեղեկատվական փոխադարձ գործընթացների», - ընդգծել է Ջազոյանը»։

Նոյեմբերի 27-30-ը անցկացվող մամուլի շրջայցի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի լրագրողները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կհանդիպեն Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովին։

Այցի ծրագրով նախատեսվում է նաև այցելություն Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որտեղ ծառայում են ռուս և հայ զինվորներ։

1991 թ. ապրիլի 23-ին հիմնադրված Լրագրողների միությունների միջազգային կոնֆեդերացիան Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների լրագրողների և լրագրողական կազմակերպությունների ոչ կառավարական միություն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: