484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է աղտոտող նյութերի ԱԹԽ գերազանցում
20:15
28 Նոյեմբերի 2007

Հայկական քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի առավելագույն թույլատրելի խտության (ԱԹԽ) գերազանցում։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված և Բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա հիմնված տվյալների վերլուծությունը։

Տվյալների համաձայն, 2007թ. սեպտեմբերին հայկական քաղաքների մթնոլորտում բացահայտվել է աղտոտող նյութերի ԱԹԽ զգալի գերազանցում։ Աղտոտվածության մոնիտորինգն անցկացվել է Երևանում և Հայաստանի առավել խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձարում, Հրազդանում, Ալավերդիում և Արարատում։   

Մասնավորապես, ներկայացված տվյալների համաձայն, Երևանի մթնոլորտում ծծմբի երկօքսիդի կենտրոնացման միջին ամսական մակարդակը 2007թ. սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,5 անգամ։ Գյումրիի մթնոլորտում փոշու միջին ամսական կենտրոնացումը գերազանցել է ԱԹԽ-ն 2,7 անգամ, միևնույն ժամանակ, օգոստոսի համեմատ քաղաքում փոշու ԱԹԽ-ն գերազանցվել է 1,2 անգամ։ Վանաձարում, օգոստոսի համեմատ, մթնոլորտում փոշու միջին ամսական կենտրոնացումը գերազանցել է ԱԹԽ-ն 1,2 անգամ։

Հրազդանում մոնիտորինգի արդյունքում քաղաքի մթնոլորտում հայտնաբերվել է ցեմենտի փոշի, որի մակարդակը ԱԹԽ-ն գերազանցում է 2,7 անգամ, սակայն օգոստոսի համեմատ, փոշու միջին ամսական կենտրոնացման մակարդակն իջել է 1,9 անգամ։ Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտափոշու միջին ամսական ԱԹԽ-ն գերազանցվել է 7,1 անգամ։

Հայաստանի գետերում 2007թ. սեպտեմբերին գրանցվել է ամոնիումի իոնի, նիտրիտի և իոնի սուլֆատի, ինչպես նաև ԹԿԿ5-ի (թթվածնի կենսաքիմիական կիրառում՝ ջրի աղտոտվածության ցուցանիշ՝ թթվածնի քանակությամբ բնորոշվող) ԱԹԽ-ի գերազանցում։

Ներկայացված տվյալների համաձայն, հանրապետության 23 գետերի, Երևանյան լճի և մի շարք ջրամբարների ջրերի հետազոտման համար վերցվել է 67 նմուշ։ Փորձաքննության արդյունքներով, Փամբակ, Ախթալա, Աղստև, Հրազդան, Գետառ և Վարդենիս գետերի տարբեր հատվածներում գրանցվել է ամոնիումի իոնի ԱԹԽ-ի գերազանցում՝ 0,78-ից մինչև 9,92 մգ.՝ ջրի քառակուսի դեցիմետրի վրա՝ քառակուսի դեցիմետր ջրի համար հաստատված ԱԹԽ-ի 0,39 մգ.-ի դեպքում։

Հրազդան գետում, Արփի լճում, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում գրանցվել է ԹԿԿ5-ի ԱԹԽ-ի գերազանցում։ Տվյալ նյութի կենտրոնացումը կազմել է 3,30-ից մինչև 15մգ.՝ քառակուսի դեցիմետրում՝ ԹԽԱ-ի քառակուսի դեցիմետրի համար 3մգ.-ի դեպքում։

Գրեթե բոլոր հետազոտվող գետերում նկատվել է նիտրիտի և իոնի սուլֆատի ԱԹԽ-ի գերազանցում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: