486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երկրագնդի մթնոլորտի ներքին շերտի ջերմաստիճանը վերջին 15-20 տարիների ընթացքում բարձրացել է 0,7 աստիճանով. զեկույց
19:11
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկրագնդի մթնոլորտի ներքին շերտի ջերմաստիճանը վերջին 15-20 տարիների ընթացքում բարձրացել է 0,7 աստիճանով, իսկ համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 17 սմ-ով, չորեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը՝ «Ընդդեմ կլիմայական փոփոխությանը. մարդկային համերաշխությունը տրոհված աշխարհում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

«Այն փաստը, որ 2007-2008թթ. մարդկային զարգացման զեկույցներում պետք է լինի և լինելու է կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրը, վկայում է այս հարցի շուրջ մարդկության աճող անհանգստության  մասին»,- ասաց Պապյանը։

Նրա խոսքերով, եթե 1992թ. Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ընդունման ժամանակ որոշ փորձագետները դեռևս կասկածի տակ էին դնում կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցի կարևորությունը, ապա այսօր որևէ մեկն արդեն չի կասկածում դրանում։

«Իրավիճակն իսկապես լուրջ է։ Կլիմայական գլոբալ տաքացումների տեմպերը և դրա բացասական հետևանքները գերազանցել են այն կանխատեսումները, որոնք արվել էին 15 տարի առաջ»,- ընդգծեց ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարարը։

Նա վելացրեց, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում մարդկության ջանքերն ուղղված են, մի կողմից, ջերմային էներգիայի արտանետումների նվազեցմանը, իսկ մյուս կողմից՝ ջերմաստիճանի փոփոխություններին մարդկության հարմարեցմանը։

«Ընդդեմ կլիմայական փոփոխությանը. մարդկային համերաշխությունը տրոհված աշխարհում» զեկույցը նվիրված է Երկիր մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հարցին, դրա կործանարար հետևանքներին և խնդրի լուծմանն ուղղված միջոցներին։

Զեկույցի եզրահանգումներն արտացոլում են մարդկային զարգացման համաթիվը, որը մշակված է յուրաքանչյուր երկրում մարդկային զարգացման միջին մակարդակի եկարաժամկետ առաջընթացի գնահատման համար հիմնական երեք տարրերով՝ երկար և առողջ կյանք, գիտելիքի մատչելիություն և ընդունելի կենսամակարդակ։

Զեկույցի տվյալներով, ամեն տարի կլիմայական աղետներից տուժում է մոտավորապես 262 մլն. մարդ, որոնց 90 տոկսը զարգացող երկրների ներկայացուցիչներ են։

Հետագա՝ 3-4 աստիճանով, տաքացման արդյունքում հնարավոր է, որ 330 մլն. մարդ մշտական կամ ժամանակավորապես վերաբնակվի՝ ջրհեղեղների պատճառով, ինչպես նաև Երկրից վերանա կենդանիների 20-30 տոկոսը։

Մոլորակի 220-240 մլն. բնակիչներին սպառնում է մալարիան, որից ամեն տարի մահանում է մոտ 1 մլն. մարդ։

Կլիմայի գլոբալ փոփոխությունների և դրա հետևանքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է զուգահեռաբար կիրառել դրանց   մեղմացման և համարվողականության միջոցներ։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։