484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացավ զինծառայողների համար հրատարակված «Ազգային բանակ և ընտրություններ» բրոշյուրի շնորհանդեսը
18:22
28 Նոյեմբերի 2007

Երևանում չորեքշաբթի կայացավ զինծառայողների համար հրատարակված «Ազգային բանակ և ընտրություններ» բրոշյուրի շնորհանդեսը։

Ինչպես միջոցառման ժամանակ հայտնեց «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը, նման հրատարակությունն արդիական է Հայաստանի համար՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

«Բրոշյուրը հսկայական դեր կխաղա տեղեկացվածության բարձրացման գործընթացում, հատկապես երիտասարդ զինակոչիկների մոտ, որոնք  առաջին անգամ կմասնակցեն ընտրություններին»,-ասաց նա։

Միրզոյանի խոսքերով, ընտրողների գրագետ պահվածքը ընտրությունների ժամանակ կարևոր է երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման համար։

«Ես հուսով եմ, որ բրոշյուրը կնպաստի ընտրությունների և ընտրական իրավունքի նորմերի հարցերով տեղեկացվածության բարձրացմանը»,-ասաց նա։

Միրզոյանը հավելեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը համաձայնության է եկել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ երկրի զորամասերում բրոշյուրի տարածման վերաբերյալ։

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը ևս կարևորեց բրոշյուրի հրատարակման կարևորությունը՝ հայ զինծառայողների համար։

«Գրքի բովանդակությանը ծանոթանալուց հետո զինծառայողներն ավելի լավ տեղեկացված կլինեն ընտրական գործընթացներին մասնակցելու իրենց իրավունքների մասին»,-ասաց նա։

Բոյանիչը կարևորեց Պաշտպանության նախարարության դերը զինծառայողների շրջանում բրոշյուրների տարածման գործում՝ կոչ անելով նրանց կիրառել իրենց սահմանադրական իրավունքներից մեկը՝ ընտրության իրավունքը։

«Ազգային բանակ և ընտրություններ» բրոշյուրի հրատարակումը՝ 3 հազար օրինակով, իրականացվել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: