486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն ներկայացնի իր ձեռքբերումները եվրաինտեգրման ոլորտում. ՀՀԿ
17:40
28 Նոյեմբերի 2007

Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն ներկայացնի իր ձեռքբերումները եվրաինտեգրման ոլորտում։ Այս կարծիքը չորեքշաբթի հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արմեն Աշոտյանը` «Լեհաստանի Եվրաինտեգրման փորձը և դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ։

«Մենք այս ոլորտում ավելի մեծ հաջողությունների ենք հասել, քան հարևան երկրները, բայց փիառ չենք արել մեր ձեռքբերումները և ինքներս մեզ, ինչպես մեր հարևանները, որոնք կարողացան մի քանի տարվա ընթացքում ներկայացնել իրենց՝ որպես Հարավային Կովկասում եվրաինտեգրման պիոներների»,-ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները ոչ այնքան ամբողջական են ընկալվել Եվրոպայում, մինչդեռ Վրաստանի հզոր փիառը, թեկուզև առանց մեծ օրենսդրական հիմքի, ընկալվեց որպես հետխորհրդային տարածքում եվրաինտեգրման հեղափոխություն։

«Այն, որ Հայաստանը Եվրոպայում ընկալվում է որպես Հարավային Կովկասի մաս, խանգարում է Եվրոպային՝ աշխատել մեզ հետ անհատական մակարդակի վրա, զարգացնել հարաբերությունները։ Իսկ երբեմն խանգարում են նաև Բրյուսելի երկակի չափորոշիչները, որը մեկ խորհրդային սանրով սանրում է Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ընդ որում՝ եվրոպական ձեռքով»,-ասաց Աշոտյանը։

«Լեհաստանի Եվրաինտեգրման փորձը և դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով սեմինարը կազմակերպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։