478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պետությունը բավականաչափ ուժ ունի` Ղարաբաղի և Հայաստանի անկախության հակառակորդներին արժանի պատասխան տալու համար
16:37
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական պետությունը բավականաչափ ուժ ունի՝ արժանի պատասխան տալու համար նրանց, ովքեր կսպառնան ԼՂՀ և Հայաստանի անկախությանն ու ամբողջականությանը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս է»։

«Հաշվարկն արվում է ըստ նրա, որ Հայաստանում նախընտրական փուլ է, և, ինչպես թվում է հարևաններին, մենք չափազանց զբաղված ենք մեր ներքին գործերով, որպեսզի պաշտպանվենք և հակահարված տանք։ Բայց նրանք սխալվում են. հայ ժողովրդի, պետության և ղեկավարության մոտ միշտ կգտնվի պաշար՝ այն բանի համար, որպեսզի արժանի պատասխան տան բոլոր նրանց, ովքեր կփորձեն սպառնալ ԼՂՀ և Հայաստանի անկախությանը և ամբողջականությանը»,-հայտարարեց նա։

Աշոտյանը նկատեց նաև, որ նման հայտարարություններ անելով՝ Ադրբեջանը օգնում է Հայաստանի այն ուժերին, որոնք խաղարկում են ղարաբաղյան պատերազմի վերսկսման սարսափի խաղաքարտը, Ղարաբաղի հանձնման անխուսափելիությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցման փոխարեն։

Աշոտյանը նկատեց, որ ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները մեկնաբանելը, հատկապես նրանք, որոնք քմծիծաղ են առաջացնում անգամ ադրբեջանական հասարակության մոտ, անշնորհակալ գործ է։

«Կցանկանայի իմանալ, թե ինչպես է մեկնաբանում ինքը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատերազմի անընդհատ խոստումները՝ հաշվի առնելով այն, որ այդ սպառնալիքները ոչ մի կերպ կյանքի չեն կոչվում, նախևառաջ այն պատճառով, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերն ամեն տարի մեծացնում են իրենց պաշտպանունակությունը»,-ասաց նա։

Աշոտյանն ընգծեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերն, ի տարբերություն ադրբեջանական բանակի, իրենց մարտունակությունը բարձրացնում են ոչ թե քանակական, այլ որակական ցուցանիշի հաշվին՝ անընդհատ ներնդնելով  պաշտպանության նորագույն միջոցներ։

Ինչպես կարծում է պատգամավորը, Ադրբեջանի կողմից պատերազմ չսկսելու երաշխիքը նաև այդ երկրի տնտեսության մեջ միջազգային նավթային ընկերությունների ներդրումներ են։

«Դրա շնորհիվ Ադրբեջանը զգալիորեն կորցրեց իր անկախությունը և անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը՝ այն խողովակի և դրամական ներդրումների հաշվին, որոնք վերադարձ են պահանջում, և որոնց արտադրողականության և արդյունավետության վրա անմիջապես կազդի պատերազմի վերսկսումը»,-նկատեց պատգամավորը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, երեքշաբթի Աստանայում ելույթ ունենալով ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում, շատ հավանական է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը։ Նա հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանի կողմից «օկուպացված է մնում Ադրբեջանի տարածքը», պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոսանոց է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: