484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Նախկինում դատված հայաստանցի մի անձ ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ թմրանյութերի համար
16:05
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի ՆԳՊՎ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի (ԿՀՊՎ) 1-ին վարչության աշխատակիցները ձերբակալել են նախկինում դատված հայաստանցի մի անձի՝ թմրանյութերի անօրինական շրջանառության համար, չորեքշաբթի հաղորդեց «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը՝ Մոսկվայի ԿՀՊՎ-ից։

Նրա խոսքերով, նախօրեին ցերեկը «Դոմոդեդովո» օդանավակայանում մաքսային հսկիչ կետում Կիև-Մոսկվա 202 չվերթի ուղևորներից օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են հայաստանցի, Մոսկվայի բնակիչ 46-ամյա Վարդան Ասատրյանին, որը գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ։

Անձնական զննման արդյունքում ձերբակալվածի դրամապանակի աստառի տակ հայտնաբերվել է 0,87 գր քաշով բաց գույնի փոշի պարունակող փաթեթ։ Արագ փորձաքննությունը ցույց տվեց, որ առգրավված նյութը հերոին է, ասաց գործակալության զրուցակիցը։

ՌԴ ՔՕ 228 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների անօրինական շրջանառություն՝ առանց վաճառքի նպատակի) Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

Աղբյուրը նշեց, որ օպերատիվ տվյալներով, Ասատրյանը քրեական շրջանակներում հայտնի է «Բջե» մականունով։ Նա Մոսկվայում է ապրում յոթ տարուց ավելի և վերահսկում է հայրենակիցների մի խումբ, որը ՌԴ մայրաքաղաքում զբաղվում է բնակարանային գողությամբ և թմրանյութերի վաճառքով։

Գործակալության զրուցակիցը պատմեց, որ ձերբակալվածը նախկինում երեք անգամ դատվել է՝ գողության և թմրանյութերի համար և կալանավայրերում, ընդհանուր առմամբ, անցկացրել է ավելի քան տասը տարի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: