482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մարդկային զարգացման մակարդակով Հայաստանը աշխարհի 177 երկրների ցանկում զբաղեցնում է 83-րդ տեղը
15:21
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարդկային զարգացման մակարդակով Հայաստանն աշխարհի 177 երկրների և զարգացման միջին մակարդակ ունեցող 88 երկրների ցանկում զբաղեցնում է 83-րդ տեղը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ամենամյա զեկույցում։

ԱՊՀ երկրների շարքում զարգացման միջին մակարդակ է գրանցվել նաև Ղրղզստանում, որը զբաղեցնում է 73-րդ տեղը, Ուկրաինայում՝ 76-րդ տեղը, Թուրքմենստանում՝ 109-րդ տեղը, Մոլդովայում՝ 11-րդ տեղը, Ուզբեկստանում՝ 113-րդ տեղը և Տաջիկստանում՝ 112-րդ տեղը։

Հարավ-Կովկասյան տարածաշրջանում այց ցուցանիշով Հայաստանն առաջ է Վրաստանից և Ադրբեջանից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 96-րդ և 98-րդ տեղերը։ Միջին զարգացման մակարդակ ունեցող երկրների ընդհանուր թիվը 88 է։

Զեկույցի համաձայն, Ռուսաստանը (67-րդ տեղ) և Բելառուսը (64-րդ տեղ) ներառված են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում։ Հետխորհրդային տարածության երկրներից Բալթյան երկրները՝ Լիտվան, Էստոնիան և Լատվիան նույնպես ներառված են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում և զբաղեցնում են համապատասխանաբար՝ 43, 44 և 45-րդ տեղերը։ Բարձր մակարդակ ունեցող երկրների ընդհանուր թիվը 69-ն է։

Այս առումով ամենաբարենպաստ են հայտարարվել Իսլանդիան, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան և Իռլանդիան, հաղորդվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում վեցերորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան, յոթերորդը՝ Շվեյցարիան է, ութերորդը՝ Ճապոնիան, նրան հետևում է Հոլանդիան։ Ֆրանսիան հայտնվել է 10-րդ տեղում, իսկ ԱՄն-ը՝ 12-րդ, Ֆինլանդիայից անմիջապես հետո։ Այս վարկանիշային աղյուսակում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 16-րդ տեղը։

177 պետությունների ցանկը եզրափակում են Սիերա-Լեոնեն, Բուրկինա-Ֆասոն, Գվինեա Բիսաուն և Նիգերիան՝ մարդկային զարգացման ամենացածր մակարդակ ունեցող երկրները։ Այս խմբում 22 պետություն կա։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մարդկային զարգացման իր զեկույցը հրատարակում է ամեն տարի՝ 1990թ.-ից ի վեր։

 Զեկույցը մշակվում է միջազգային անկախ փորձագետների խումբը, որը վերլուծական ուսումնասիրությունների հետ մեկտեղ, իր աշխատանքում օգտագործում է նաև տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների և այլ միջազգային գործակալությունների վիճակագրական տվյալները։

Հիմնական ցուցանիշները, որոնցով չափվում է պետությունների վարկանիշը, հետևյալն են՝ կյանքի տևողությունը, բնակչության մեկ շնչի ՀՆԱ չափը (գնողունակության չափորոշիչով) և կրթվածության մակարդակը։ Վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվում նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների դրույթները և հասարակական կյանքում մասնակցության հնարավորությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։