482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդականը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում
15:16
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Արման Մելիքյանը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում։

Այս մասին չորեքշաբթի Երևանում Մելիքյանը հայտարարեց լրագրողներին։ Նա տեղեկացրեց, որ արդեն զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել և տեղեկացրել է իր թեկնածության առաջադրման մասին։ «Անընդունելի եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական դիրքորոշումները», - ասաց նա լրագրողներին։ Մելիքյանը հայտարարեց, որ նա ունի նոր առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ղեկավարման համակարգի վերաբերյալ։

Նա ընգծեց, որ նախագահի թեկնածուների ընտրած ռազմավարությունը կարող է առաջացնել քաղաքացիական անհամաձայնություն և հակամարտություն։

«Ես փորձում եմ նվազեցնել այդ վտանգը»,-ասաց ապագա թեկնածուն, հավելելով, որ երկու հիմնական քաղաքական բևեռները՝ նախկին իշխանությունները և Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժողովրդին կանգնեցնում են լուրջ ընտրության առջև։

«Լևոն Տեր-Պետրոսյանի թևն առաջարկում է հեռացնել կոռումպացված իշխանություներին, բայց պահպանում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ 1997-ին ունեցած դիրքորոշումները և պատրաստ է վերադարձնել ԼՂՀ տարածքները։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մերժում է իշխանությունների կոռումպացվածությունը և երաշխիքներ չի տալիս, որ այդ տարածքները վերադարձվելու են։ Որ կողմն էլ գրավի ժողովուրդը, երկիրը բարդությունների առջև կկանգնի։ Դա վատ ընտրություն է և մենք պետք է խուսափենք դրանից»,-նկատեց Մելիքյանը։

Նրա գնահատականներով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծանրության կենտրոնը տեղափոխվել է Հայաստան, և Ղարաբաղի ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես Հայաստանում կանցկացվեն ընտրությունները և ով կդառնա նոր նախագահ։ 

Ըստ Մելիքյանի, ԼՂՀ-ն պետք է բանակցությունների կողմ դառնա ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ «Տարածքների վերադարձման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ դրանք պետք է բնակեցվեն Ադրբեջանից գաղթած հայ փախստականներով»,-հայտարարեց նա։

Արման Մելիքյանը ծնվել է 1963 թ.-ի մարտի 11-ին՝ Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևալագիտության ֆակուլտետի պարսկերենի բաժինը։ 1991-1993 թթ.-ին զբաղեցրել է Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գլխավոր փորձագետի պաշտոնը։ 1993 թ.-ից գլխավորել է Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը։

 1999 թ.-ին Մելիքյանը զբաղեցրել է Հայաստանի ԱԳ նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնը, իսկ 2004-2005 թթ.-ին զբաղեցրել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը։ 2006 թ.-ից Մելիքյանը զբաղեցնում է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դասային աստիճան։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։ Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: