486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվելու է հատուկ քննչական ծառայություն՝ բարձրագույն իշխանությունների շրջանակներում գործած հանցագործությունների դեմ պայքարի համար
14:41
28 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ստեղծվելու է հատուկ քննչական ծառայություն՝ բարձրագույն իշխանությունների շրջանակներում գործած հանցագործությունների դեմ պայքարի  համար։ Այս կառույցի ստեղծման մասին օրինագիծն ընդունվել է չորեքշաբթի ՀՀ խորհրդարանի կողմից՝ երրորդ և վերջնական ընթերցմամբ։
 
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ներկայացնելով օրինագիծը, նաախտեսվում է ստեղծել անկախ հետաքննչական մարմին, որի լիազորությունների մեջ մտնելու է այն քրեական գործերի հետաքննությունը, որոնք կապված են պաշտոնատար անձանց հետ և հասարակական մեծ ռեզոնանս են ստացել։ Նա հաղորդեց, որ նախատեսված է ստուգումների հատուկ կարգ այն անձանց համար, որոնք ունեն անձեռնմխելիության կարգավիճակ, մասնավորապես՝ պատգամավորների։

Նրա խոսքով, ծառայությունը հետաքննություն է վարելու այն քրեական գործերով, որոնք առնչվում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողներին, անձանց, որոնք իրականացնում են հատուկ պետական ծառայություն, ինչպես նաև ընտրական գործընթացներին վերաբերող որոշ գործերի քրեական վարույթը։

Դանիելյանը տեղեկացրեց, որ օրինագծի համաձայն, հատուկ քննչական ծառայության պետին նշանակում և աշխատանքից ազատում է հանրապետության նախագահը, իսկ նրա թեկնածությունն առաջադրում է գլխավոր դատախազը։ Ծառայության պետը պետք է ամեն տարի նախագահին և խորհրդարանին հաշվետվություն ներկայացնի իր գործունեության մասին։

Նախարարն ավելացրեց, որ նմանատիպ կառույցներ գործում են շատ երկրներում, իսկ դրանց ստեղծման համար նախադրյալ են հանդիսացել հատուկ քննչական հանձնախմբերը, որոնք ստեղծվել են Բալթյան երկրներում։

Նրա խոսքով, ծառայության աշխատակիցները կունենան նույն լիազորությունները, որոնք ունեն մյուս քննչական մարմինների աշխաատկիցները։ Դանիելյանն ավելացրեց, որ ԵՄ փորձագետների գնահատականով, այս օրինագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։

Դրա հետ մեկտեղ, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները այս օրինագծում վտանգ են տեսնում, նշելով, որ այն կուժեղացնի ոստիկանության դերը, ինչի հետևանքով ստուգող կառույցների վրա դրվելու են վերստուգող կառույցներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: