480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2008 թ.-ի պետբյուջեն
11:35
28 Նոյեմբերի 2007

ՀՀ Ազգային ժողովը ընդունել է 2008 թ.-ի պետբյուջեն։ Ներկայացնելով ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերջնական տարբերակը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վրադան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը պատգամավորներից ստացել է 331 առաջարկություն, որոնցից ընդունել է 144-ը՝ 3,747 միլիարդ դրամի, որից ավելի քան 2,417 միլիարդ դրամը ուղղվել է կրթության բնագավառ։

Բացի դրանից, 52 միլիոն դրամով ավելացել է այն գումարը, որը նախատեսված է հայրենիքի պաշտպանության կամ փրկարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով հաշմանդամության կարգ ունեցողներին, զինծառայողների ընտանիքներին տրամադրվող միանվագ սոցիալական վճարումների ծախսերը փոխհատուցելու համար։

33 միլիոն դրամով ավելացել են այն միջոցները, որոնք նախատեսված են ոստիկանության ավագ, միջին և կրտսեր անձնակազմի աշխատողների աշխատավարձի 10 տոկոս ավելացումն ապահովելու համար; 213 միլիոն դրամով ավելացել են այն միջոցները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու ծախսերը հոգալու համար և 16 միլիոն դրամով ավելացել են «Ժողովրդական» կոչում ունեցող մշակույթի գործիչների նպաստները՝ հասնելով 28 հազարից 40 հազարի։

 Նախարարը նշեց, որ սույն փոփոխությունների արդյունքում՝ բյուջեի վերջնական տարբերակում եկամտային մասը կկազմի 746 միլիարդ դրամ, ծախսերի մասը՝ 822 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 76 միլիարդ դրամ։ Նրա խոսքերով, եկամուտները և ծախսերը, պետբյուջեի սզբնական տարբերակի համեմատ, ավելացել են 1,3 միլիարդ դրամով։

 Ընդ որում Խաչատրյանն ասեց, որ հաշվի առնելով հարկերի հավաքման գծով ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների միտումները՝ 2008 թ.-ին կհաջողվի ավելացնել հարկային մուտքը 2 միլիարդ դրամով։ Արդյունքում, նախարարի խոսքերով, ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կկազմի 17 տոկոս։

Հայաստանի 2008 թ.-ի պետբյուջեի եկամուտների մասը 79,9 տոկոսով կապահովվի հարկերի և տուրքերի հաշվին։

Պետբյուջեի նախագծում դոլարի փոխարժեքը ներկայացված է 325,16 դրամի մակարդակում, իսկ եվրոյինը՝ 469,76 դրամի մակարդակում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։