486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երիտասարդության համար ստեղծվելու է սեռական առողջության հարցերով խորհրդատվական կենտրոնների ցանց
19:33
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ողջ տարածքում ստեղծվելու են 32 կենտրոն, որոնք երիտասարդությանը մատուցելու են խորհրդատվական և առողջապահական ծառայություններ սեռական և վերարտադրողական հարցերով։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց «Հարավային Կովկասի երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնության» հայաստանյան ծրագրի տնօրեն Արսեն Մկրտչյանը, հանրապետության յուրաքանչյուր մարզում տեղակայվելու է 2-3 կենտրոն, ընդ որում, այնպես, որպեսզի նրանց ծառայություններից կարողանան օգտվել տվյալ մարզի բոլոր բնակիչները։

«Ներկա փուլում մենք աշխատում ենք առաջին 13 կենտրոնների ստեղծման ուղղությամբ և մոտակա երկու ամիսների ընթացքում կգործարքվեն Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերի և Երևանի կենտրոնները, որոնք խորհրդատվությունից բացի, անհրաժեշտության դեպքում կմատուցեն նաև առաջին բուժօգնություն՝ համապատասխան բժշկական հաստատություններ հետագա ուղղորդմամբ»,-ասաց նա։

Մկրտչյանի խոսքերով, կենտրոների ծառայություններն անվճար տրամադրվելու են 15-24 տարեկան երիտասարդների, որոնք կկարողանան ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան գրականություն։

«Կենտրոններում աշխատելու են փորձառու բժիշկներ, ինչպես նաև ուսուցիչներ և դասախոսներ, որոնք տվյալ ծրագրի շրջանակներում անցել են վերապատրաստման անհրաժեշտ դասընթացներ»,-պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Մկրտչյանը նշեց, որ այս կենտրոնները կոչված են երիտասադների համար ծառայել որպես կետեր, որտեղ նրանք միշտ կարող են դիմել սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող յուրաքանչյուր հարցով։

«Մեր երկրում, ցավոք, քիչ ծնողներ են զրուցում իրենց երեխաների հետ սեռական առոջության և կրթության հետ կապված թեմաներով, ինչի արդյունքում երիտասարդների համար խիստ դժվար է վստահելի տեղեկատվություն ստանալ այդ կարևոր հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։

Նա հավելեց նաև, որ ծրագրի շրջանակներում հրատարակվել են տարբեր թեմաներով 11 բրոշյուրներ, որոնք կապված են սեռական առողջության այս կամ այն հարցին, այդ թվում՝ ՎԻՉ/ՁԻԱՀ-ին, սեռական հիվանդություններին և դրանց կանխարգելման ձևերին, գենդերային բռնությանը, անցանկալի հղիությանը։

 Հարավային Կովկասի երիտասարդության վերարտադրողական առողջության տարածաշրջանային նախաձեռնությունը, որը մեկնարկել էր 2005-ին, ուղղորդված է Հարավային Կովկասի 2,8 մլն. երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջության խնդիրների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը։

Նախաձեռնության գործունեության արդյունքում նախատեսվում է հնարավորինս կրճատել տարածաշրջանում անցանկալի հղիության և կանանց նկատմամբ գործվող բռնությունների քանակը։ Նախաձեռնության եռամյա բյուջեն կազմում է 2,9 մլն. եվրո, ֆինանսավորումն իրականացվում է Եվրամիության, համաֆինանսավորումը՝ ՄԱԿ-ի բնապահպանական հիմնադրամի կողմից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։