482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունը խստացրել է թռիչքների անվտանգության վերահսկողությունը
19:12
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը խստացրել է ավիացիոն անվտանգության և թռիչքների անվտանգության վերահսկողությունը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ավիացիոն անվտանգության և ռեժիմի ծառայության պետ Ռաֆայել Ավետիքյանը։

Նրա խաոսքով, վերջին ժամանակներս ուժեղացվել է պայքարն այն ուղևորների դեմ, որոնք անկարգ են պահում իրենց և խախտում են սահմանված կանոնները՝ օդանավի վրա ծխելու արգելքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, անկարգ վարքը։

«Վերջին վեց ասմիենրի ընթացքում ավելի քան 20 անձանց դեմ կիրառվել են վարչական պատժամիջոցներ։ Համապատասխան փաստաթղթերը հանձնվել են իրավապահ մարմիններին, կարգազանցներից ոմանց դեմ քրեական գործ է հարուցվել»,- պարզաբանեց Ավիացիոն անվտանգության ծառայության պետը։

Նա նշեց, որ ներկայումս օդանավի վրա կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքը 100 հազ. դրամ է (մոտ 330 դոլար)։

Ավետիքյանն ընդգծեց, որ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, այդ թվում՝ ղեկավար կազմը, անցնում են ավիացիոն անվտանգության պարտադիր վերապատրաստում։ «Գործընթացը մշտական բնույթ ունի, ուսուցանվում են ինչպես նոր, այնպես էլ փորձառու աշխատակիցները»,- նշեց ծառայության պետը։

Նա հիշեցրեց, որ Ավիացիոն անվտանգության ծառայությունը, որպես ինքնուրույն ստորաբաժանում, «Արմավիայում» սկսել է գործել 2005թ.-ից, երբ ավիաընկերությունը ստացավ Հայաստանի ազգային փոխադրողի կարգավիճակ։

Ավտիքյանի խոսքով, այս կարճ ժամանակում ընկերությունը կարողացել է հասնել նշանակալի արդյունքների՝ համագործակցություն ստեղծելով քաղաքացիական ավիացիայի միջազգային խոշոր կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, Քաղաքացիական ավիացիայի Եվրոպական կոնֆերանսը։

«Մենք այս կազմակերպությունների անդամն ենք, և մեր աշխատանքում պարտադիր կերպով առաջնորդվում ենք այն դրույթներով և չափորոշիչներով, որոնք ընդունվում են այս կազմակերպությունների վեհաժողովների և նիստերի ժամանակ»,- նշեց Ավետիքյանը։

Իր հերթին, թռիչքների անվտանգության տեսչության պետ Իլարիոն Ղարիբյանը մատնանշեց «Արմավիայի» օդաչուների բարձր արհեստավարժ մակարդակը։ «Այսօր մեր ընկերության օդաչուների գրեթե 80 տոկոսը՝ մոտ 55 օդաչու, ունեն երկրորդ և երրորդ կարգ, ինչը նրանց իրավունք է տալիս թռչել նվազագույն տեսողական դաշտի և բարձր ամպամածության պայմաններում»,- ասաց Ղարիբյանը։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 14 երկրների 35 ուղղություններով։

Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է չորս А320 օդանավից, մեկ Բոինգ 737-300 օդանավից, ինչպես նաև վարձակալության հիմունքներով շահագործվում են խորհրդային արտադրության օդանավեր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: