478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Սեռական և վերարտադրողական առողջության հարցերով լսումները ՀՀ խորհրդարանում տեղի կունենան նոյեմբերի 29-ին
18:26
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 29-ին տեղի կունենան սեռական և վերարտադրողական առողջության հարցերով հասարակական լսումներ։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «Հարավային Կովկասի երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» հայաստանյան ծրագրի տնօրեն Արսեն Մկրտչյանը, լսումների ընթացքում, բացի նշված թեմայից, անդրադարձներ կլինեն նաև առողջ կենսակերպի հարցերին։

Նրա խոսքով, լսումներին մասնակցելու են ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և փորձագետներ։

«Քննարկումների ընթացքում, Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն, առաջին անգամ, հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերն ուղղել բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց և պատասխաններ ստանալ, այսպես կոչված՝ առաջին ձեռքից»,- ասաց նա։

Մկրտչյանը նաև նշեց, որ այս լսումները դրական նախադրյալներ կհանդիսանան Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջությանն առնչվող կոնկրետ նպատակների և խնդիրների իրականացման համար։

Նոյեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին կլոր սեղանին, որը նվիրված էր սեռական և վերարտադրողական առողջությանը։

2007թ. սեպտեմբերի 14-ին Բաթումիում, Հարավային Կովկասի երիտասարդության խորհրդաժողովի ժամանակ ընդունվեց Սեռական և վերարտադրողական առողջության երիտասարդական հռչակագիրը։ Փաստաթղթում նշված են այն հիմնախնդիրները, որոնց լուծման գործում Հարավային Կովկասի երկրների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները աջակցություն են խնդրում իրենց պետությունների կառավարություններից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։