484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում պարգևատրվել են «Երեխաները կոռուպցիայի դեմ» նկարների և կարգախոսների մրցույթի հաղթողները
18:05
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում երեքշաբթի տեղի ունեցավ «Երեխաները կոռուպցիայի դեմ» նկարների և կարգախոսների դպրոցական մրցույթի հաղթողների պարգևատրումը։

Ինչպես արարողության ժամանակ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրի առաջատար օգնական Գայանե Տոնոյանը, մրցույթի հաղթող են ճանաչվել Հայաստանի միջնակարգ դպրոցների 8-11-րդ դասարանների 12 աշակերտների աշխատանքները։

«Յուրաքանչյուր նկար որոշակի ուղերձ է, որն ուղեկցվում է երեխայի հորինած որոշակի կարգախոսով. դա հեղինակի կողմից կոռուպցիայի դեմ պայքարելու յուրահատուկ կոչ է»,-ասաց նա։

Տոնոյանը հավելեց, որ հաղթողների աշխատանքները հրատարակվել են 2008-ի օրացույցի տեսքով։

«Մրցույթի նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտների տեղեկացվածության բարձրացումը կոռուպցիային վերաբերող խնդիրների վերաբերյալ»,-ասաց Տոնոյանը։ Նա ընգծեց, որ երիտասարդության տեղեկացվածությունը, ինչպես նաև նրա կրթվածությունը լավ միջոց են կոռուպցիան կանխարգելելու և այդ բացասական երևույթի դեմ պայքարելու համար։

Տոնոյանը կարևորեց երեխաների առնչվելը կոռուպցիային վերաբերող հարցերին և խնդիրներին։ «Անհրաժեշտ է մանուկ հասակից տեղեկացնել երեխաներին կոռուպցիայի հասկացության, դրա հետևանքների, սեփական երկրի զարգացման վրա դրա ունեցած ազդեցության մասին»,-նշեց Տոնոյանը։

Մրցույթի հաղթողներին հանձնվել են ուսապարկեր, ինչպես նաև դպրոցական պարագաներ։

Մրցույթում, որը հայտարարվել էր հոկտեմբերին, ներկայացվել են Հայաստանի 20 միջնակարգ դպրոցների աշակերտների ավելի քան 200 մանկական նկարներ։

Մրցույթն իրականացվել է «Ապագան քո ձեռքերում է» հասարակական բարեգործական կազմակերպության, «Միլենիում» կրթա-հետազոտական ասոցիացիայի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։