486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նախագծի համահեղինակներն արժանացել են ոսկե մեդալների
17:42
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեքշաբթի ոսկե մեդալներ հանձնեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նախագծի համահեղինակներին՝ Հուշահամալիրի 40-ամյակի կապակցությամբ։

Այսօր մենք ցանկանում ենք առանձնացնել այն մարդկանց, ովքեր մեծ ավանդ են ունեցել Հուշահամալիրի կառուցման գործում»,- ասաց Դեմոյանը։

Ոսկե մեդալները հանձնվել են Հուշահամալիրի նախագծի համահեղինակներ՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանին և Արթուր Թարխանյանին (հետմահու), ինչպես նաև Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Լավրենտի Բարսեղյանին և գիդ-էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանին, որը թանգարանում աշխատել է 12 տարի։

Ելույթ ունենալով միջոցառման արարողությանը՝ ճարտարապետ Քալաշյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրի նկատմամբ համազգային ակնածանքը բացատրվում է «նրա զգացմունքայնությամբ և անկեղծությամբ»։

«Հուշահամլիրի ստեղծման գործընթացում ամենաբարդը շինարարության համար անհրաժեշտ գումարի հայթայթումն էր, քանի որ Հայաստանի գերագույն ղեկավար մարմինները չէին համարձակվում նման գումար հատկացնել մի հուշահամալիրի կառուցման համար, որի թեման արգելված էր»,- ասաց Քալաշյանը, նշելով, որ նախագծի ընդհանուր բյուջեն կազմել էր 600 հազ. սովետական ռուբլի։

Նրա խոսքով, նախագծի հիմքում՝ բացառապես հեղինակների զգացմունքային ընկալումն է։ «Մենք այն ժամանակ չէինք էլ պատկերացնում, որ ամեն տարի այդքան մարդ կգա մեր հուշարձանի մոտ, որպեսզի հարգանքի տուրքը մատուցի Ցեղասպանության զոհերին»,- ասաց Քալաշյանը։

Երեքշաբթի Երևանում մեկնարկեց «Հիշողությունից՝ հիշատակում» գիտաժողովը՝ նվիրված 2007թ. նշվելիք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման 40-ամյա տարելիցին։

Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցվել է 1967թ.՝ Երևանում, Ծիծեռնակաբերդի բլուրին՝ ճարտարապետներ Սաշուր Քալաշյանի և Արթուր Թարխանյանի նախագծով։

ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին, ժողովրդական բողոքի ակցիայի ճնշմա տակ, որոշում է կայացրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Կոթողի բացումը տեղի է ունեցել 1967թ. նոյեմբերի 29-ին` վերածվելով քաղաքական և մշակութային խոշոր իրադարձության:

1967թ. սկսած` ամեն տարի, ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։