486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատնախի սերտ համագործակցությունը օմբուդսմենի գրասենյակի հետ կարևոր է մարդու իրավունքների զարգացման համար. փոխնախարար
17:25
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը օմբուդսմենի գրասենյակի հետ շատ կարևոր է հանրապետությունում մարդու իրավունքների զարգացման համար։ Այս մասին, երեքշաբթի ելույթ ունենալով մարդու իրավունքներին նվիրված խորհրդաժողովին, հայտարարեց արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

«Մեր սերտ համագործակցությունը խիստ կարևոր է, և ես կարծում եմ, որ ապագայում դա մեզ թույլ կտա իրականացնել մեր երկրում մարդու իրավունքների բարելավման հետ կապված մի շարք քայլեր»,-հայտարարեց նա։

Կոստանյանի խոսքերով, Արդարադատության նախարարության և աշխատակազմի համատեղ գործունեությունը թույլ կտա լուծել երկու հիմնական խնդիրներ. կամրապանդի քաղաքացիների անկախության և արդարադատության հանդեպ տածած հավատը, ինչպես նաև կբարձրացնի պետական մարմինների պատասխանատվությունը։

Կոստանյանը նշեց նաև, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենքների պարզ ընդունումը չի կարող հանգեցնել իրավական պետության ստեղծմանը, շատ ավելի կարևոր է այդ օրենքների կիրառումը և իրավապահության ձևավորումը Եվրադատարանի որոշումների հիման վրա։

«Հենց այդ պատճառով մեր ողջ փորձը և գիտելիքները պետք է ուղղորդվեն այնպիսի դատական համակարգի ձևավորմանը, որն առավելագույնս կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,-նշեց նա։

Կոստանյանը հավելեց նաև, որ Եվրադատարանում հայցերի տևական քննարկումը ամենևին չի ավելացնի այդ կառույցի գործունեության արդյունավետությունը, ինչն իր հերթին առաջացնում է օմբուդսմենի դերի աճի անհրաժեշտություն։

«Այսօր Եվրոպական դատարանում յուրաքանչյուր բողոքի քննարկումը գրավում է նվազագույնը երկու, իսկ որոշ դեպքերում նույնիսկ երեք-չորս տարի։ Այդ անարդյունավետությունը ստիպում է Եվրոպայի Խորհրդին դիմել այլընտրանքային միջոցների»,-հայտարարեց նա։

Փոխնախարարի խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ թույլ կտա նրան դառնալ մարդու իրավունքների պաշտպանության պետական ամենից գործուն օղակներից մեկը։

Հայաստանը 2001-ի հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի թվով 42-րդ անդամը։ 2001-ից Հայաստանի քաղաքացիները ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքելու իրավունք։

2007թ. օգոստոսի 1-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գրանցվել է 632 բողոք։ Դրանցից 50-ը ներկայացված են ՀՀ կառավարությանը և սպասում են պատասխանի, 14-ը՝ սպասում են ՄԻԵԴ-ի քննարկումներին, 6-ը՝ մասամբ ընդունվել կամ մերժվել են, իսկ 3 գործերով՝ ընդունվել են որոշումներ, որոնցից մեկը լուծում է ստացել խաղաղ համաձայնության ճանապարհով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։