486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք է կրճատել բողոքների թիվը դեպի Մարդու իրավունքների Եվրոդատարան և բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի դերը
17:16
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարկավոր է կրճատել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված բողոքների թիվը Հայաստանից՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներուժը բարձրացնելու հաշվին։ Այսպիսի կարծիք արտահայտեց երեքշաբթի Երևանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած սեմինարի ժամանակ։

Հարությունյանը նշեց, որ Եվրոդատարան մտնող բողոքների մեծ քանակությունը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ավելացնելով, որ այդ հիմնախնդրի լուծման համար Եվրախորհուրդը նախատեսում է որոշակի գործողություններ։

Հայ իրավապաշտպանն ավելացրեց, որ հիմնականում այս հիմնախնդիրը հանդիպում է հետսոցիալիստական տարածության վրա գտնվող երկրներում, ինչը պայմանավորված է երկու հիմնական պատճառներով։

«Դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ այս երկրներում ժողովուրդը չի վստահում պետական մարմիններին, ինչպես նաև այն հանգամանքով, որ պետական մարմինները խախտում են դատաիրավական կատարողական կարգը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարությունյանի խոսքով, Սահմանադրության առումով Հայաստանը գրեթե խնդիրներ չունի, և բոլոր գործերը, որոնք հասնում են Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, կապված են կատարողական նորմերի խախտումների հետ, ինչը ձևավորում է Եվրոդատարանի որոշակի վերաբերմունքը հանրապետության նկատմամբ։

«Հենց այս նպատակով էլ Եվրախորհուրդը որոշել է հստակորեն սահմանել և հաստատել մարդու իրավունքների պաշտպանի գործողությունները, և նրա մասնակցությունը՝ Ստրասբուրգում գտնվող Եվրոդատարան ուղղված բողոքարկումների գործընթացում»,-նշեց Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակի մեջ, նրա խոսքով, պետք է մտնեն՝ ստեղծված դրության վերահսկումը, եվրոպական և ներքին իրավունքի վերլուծությունը և համեմատությունը, բարձրագույն պետական մարմինների համար երաշխավորագրերի մշակումը, դատարանների աշխատանքի փորձագիտական գնահատականը, մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը դատական պրակտիկայում և այն գործերի քննումը, որոնք չեն մտնում դատարանների իրավասության մեջ։

«Դրանով հանդերձ, մենք նախատեսում ենք ոչ միայն կրճատել բողոքների թիվը դեպի ՄԻԵԴ, այլև զգալիորեն արագացնել գործերի լուծումը՝ ներքին դատակատարողական համակարգում»,- նշեց Հարությունյանը։

Մեկօյա սեմինարի հիմնական նպատակն է՝ որոշակիացնել նոր սկզբունքների իրագործման ազգային ուղիները և մեխանիզմները, որոնք ձևավորվում են այսօր Հայաստանի և եվրոպական կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանի համագործակցության արդյունքում, որոնց թվում են՝Եվրախորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

2007թ. օգոստոսի 1-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գրանցվել է 632 բողոք։ Դրանցից 50-ը ներկայացված են ՀՀ կառավարությանը և սպասում են պատասխանի, 14-ը՝ սպասում են ՄԻԵԴ-ի քննարկումներին, 6-ը՝ մասամբ ընդունվել կամ մերժվել են, իսկ 3 գործերով՝ ընդունվել են որոշումներ, որոնցից մեկը լուծում է ստացել խաղաղ համաձայնության ճանապարհով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։