484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կազակների միավորումները Երևանում ստորագրել են համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր
12:47
27 Նոյեմբերի 2007

Երկուշաբթի Երևանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի, Աբխազիայի և Ղրիմի կազակների միավորումները ստորագրել են համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր։

Ինչպես երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահին կից Կազակության զարգացման համակարգող խորհրդի հանձնաժողովի նախագահ, Ուկրաինայի միջազգային միավորված կազակության հետման, կազակության բանակի գեներալ Անատոլի Պոպովիչը, սույն պայմանագիրը նախատեսում է համագործակցության հնարավորություն՝ տարբեր բնագավառներում։

«Մենք կազակությունը համարում ենք միջազգային հզոր շարժում է և պատրաստ ենք աջակցել մեր երկրների զարգացմանը, ժողովրդական դիվանագիտության ձևավորմանը, իրավահավասարությանը, փոխօգնությանը», - ասել է Պոպովիչը՝ համագործակցության կոչ անելով բոլորին, ովքեր կիսում են կազակական  համոզմունքները։

Ինչ վերաբերում է սոցիալական, տնտեսական և մշակության համագործակցության կոնկրետ ձևերին, ապա, Պոպովիչի խոսքերով, կազակների միավորումները դրանք կհաստատեն առանձին արձանագրությունների միջոցով։

Աբխազիայի պաշտպանության փոխնախարար, գնդապետ Գարի Կուբալբան իր հերթին նշել է, որ փաստաթուղթը ստորագրել են նաև, այսպես կոչված, չճանաչված պետությունները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է միմյանց աջակցեն՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում կամ Մերձդնեստրում։

«Այս ժողովուրդները հաստատել են իրենց ինքնորոշման իրավունքը, և կազակությունը, իր հերթին, միշտ պատրաստ է նրանց ցուցաբերել ցանկացած աջակցություն», - ասել է Կուբալբան։

2007 թ. նոյեմբերի 26-30-ը Երևանում տեղի է ունենում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի կազակների մշտական միջպետական համակարգող խորհրդի և Կազակական ատամանների միջազգային խորհրդի նախագահության նստաշրջանը։

Նստաշրջանը նվիրված է Հայաստանում նշվող հոբելյանական տարեթվին՝ 1812 թ. Հայրենական պատերազմի հերոս, Թուրքիայի և Պարսկաստանի դեմ Ռուսաստանի պատերազմների մասնակից, լեգենդար իշխան, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովի 225 ամյակին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։