478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության ճանաչման վրա հայկական սփյուռքի ազդեցությունը շատ մեծ է, կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակը
12:05
27 Նոյեմբերի 2007

Հայոց Ցեղասպանության ճանաչման վրա հայկական սփյուռքի ազդեցությունը շատ մեծ է և այն չի կարելի թերագնահատել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։

«Ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այլ երկրներում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական գործոնի անտեսումը ամենաքիչը անհեռատես է», - ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքերով, Եվրոպայում սկսվում է ճանաչման շքերթը, և ԱՄՆ-ն լրջորեն է մոտենում այս հարցին ոչ միայն այն պատճառով, որ խնդիրներ են ծագել Մերձավոր Արևելքում կամ որ Թուրքիան ձգտում է Եվրոմիություն և դա ինչ-որ ձևով պետք է կանգնեցնել, այլև հայկական սփյուռքի ազդեցության պատճառով։

Փոխխոսնակի խոսքերով, ամերիկյան Կոնգրեսի աշխատանքը նախատեսում է, որ համապատասխան հանձնաժողովում որևէ հարցի քվեարկությունից հետո՝ մեկ տարվա ընթացքում, խոսնակը կարող է հարցը ներկայացնել լիագումար նիստի քննարկմանը։ «Թե երբ Փելոսին կներկայացնի բանաձևը քվեարկության,  մարտավարական հարց է։ Դա ժամանակի և իրավիճակի հստակ ընտրություն է, և  իրավիճակը կարող է կախված լինել արտաքին գործոններից, սակայն, վերջիվերջո, մենք դրան կհասնենք, և Ցեղասպանությունը կճանաչվի», - ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի օրենսդրական և գործադիր իշխանությունների դիրքորոշումների մեջ տարբերություններ կան։ «Մենք՝ որպես սփյուռք, շփվում ենք ամերիկացի ժողովրդի և այդ ժողովրդի ներկայացուցիչների հետ՝ նահանգների կոնգրեսների, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի մակարդակներով», - ասել է նա։

Հովհաննիսյանն ընդգծել է, որ հարցը ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման բարոյական կողմի մեջ է, այլև իրավունքների վերականգնման մեջ։ «Մենք լուրջ ենք համարում իրավունքների վերականգնումը, սակայն այժմ վաղ է դա քննարկել», - ասել նա։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին 2007թ. հոկտեմբերի 18-ին կասկած էր հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ելքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտ 20 անդամներ հրաժարվել են աջակցել բանաձևը, քանի որ այն կարող է վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և դրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: