477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ին անհրաժեշտ է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` որպես քաղաքական ակտ. հայ քաղաքագետ
11:47
27 Նոյեմբերի 2007

Հայոց Ցեղասպանությունը, որպես այդպիսին, ԱՄՆ-ում ճանաչված է, բացակայում է միայն նրա ընդունումը՝ որպես քաղաքական ակտ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝  Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։

«Գործադիր իշխանության այն ներկայացուցիչները, որոնք հակազդում էին ԱՄՆ-ի Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, չէին ասում, թե Հայոց Ցեղասպանություն տեղի չի ունեցել, այլ նշում էին, որ այժմ դրա ժամանակը չէ, որ դա քաղաքականապես ճիշտ որոշում չէ, որ չի կարելի նեղացնել Թուրքիային՝ ԱՄՆ-ի կարևոր դաշնակցին, նրանք դիտարկում էին քաղաքական որոշ գործոններ, որոնք պայմանավորում էին նման զարգացման անհնարինությունը։ Սակայն ոչ ոք Ամերիկայում չէր ասում, որ պետք չէ  ընդունել Հայոց Ցեղասպանությունը, որովհետեև այն չի եղել», - ասել է նա։

Իսկանդարյանը կարծում է, որ քաղաքական նմանօրինակ ակտը քաղաքական լուրջ գործողություն է, որը քաղաքական հետևանքներ կունենա տարածաշրջանում, որտեղ  գտնվում է իրաքյան Քրդստանը, Իրաքը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, և տեղի են ունենանում չափազանց կարևոր իրադարձություններ։

«Քաղաքական այդ ակտը չի կարող ընդունվել առանց քաղաքական որոշման հաստատման, ինչի համար անհրաժեշտ է լուրջ պայքար ԱՄՆ-ի ներսում, որի համար հիմք են ծառայում բարոյական և արտաժամանակային  գործոնները, իսկ դրանք, իմ կարծիքով, անբավարար են», - պնդում է նա։

Այս առնչությամբ քաղաքագետը նշել է, որ քաղաքական նման ակտի ընդունման համար անհրաժեշտ են քաղաքական լուրջ հիմքեր։

«Քաղաքական  նմանօրինակ հիմք կարող է լինել Թուրքիայի՝ Եվրոմիությանը հարմարվելու հակազդումը, ինչը գոյություն ունի Եվրոպական որոշ շրջանակներում, մասնավորապես, Ֆրանսիայում», - ասել է նա՝ ընդգծելով, որ Ամերիկայում քաղաքական նման գործոններ դեռևս գոյություն չունեն։

Իսկանդարյանի կարծիքով, Հայոց Ցեղասպանության բանաձևը ճանաչման հեռանկար ունի միայն այն դեպքում, եթե փոխվի Թուրքիայի շուրջ քաղաքական իրավիճակը։

«Եթե նման զարգացում տեղի չունենա, ապա ես կարծում եմ, որ իրավիճակը կմնա գրեթե նույնը, ինչ եղել է ավելի քան 30 տարի առաջ՝ նման բանաձևի ընդունման առաջին փորձերի ժամանակներում», - նշել է նա։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին 2007թ. հոկտեմբերի 18-ին կասկած էր հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ելքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտ 20 անդամներ հրաժարվել են աջակցել բանաձևը, քանի որ այն կարող է վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և դրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: