483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հանգամանքների զոհը. Զատուլին
19:58
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բարդ հանգամանքների զոհը։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա»  գործակալությունները։

«Այն, որ ԱՄՆ-ն, ի դեմս Թուրքիայի, տեսնում է տարածաշրջանում իր հիմնական դաշնակցին և ՆԱՏՕ-ի անդամին, և որ այժմ Թուրքիան առավել, քան երբեևէ, կարևոր է ԱՄՆ-ի համար՝ Իրաքում ամերիկացիների վիճակի պատճառով, ինչպես նաև այն, որ առաջին անգամ՝ երկար տարիների ընթացքում, Իրաքում իշխանությանը որպես մասնակից լայնորեն ընդգրկված են քրդական փոքրամասնության ներկայացուցիչները, ստեղծում է չափազանց սուր և նուրբ իրավիճակ՝ Իրաքի նոր կառավարության ամերիկացի հովանավորների և Թուրքիայի փոխհարաբերությունների մեջ, որը երկար տարիներ պայքարում է քրդերի և նրանց ներկայացնող քաղաքական կազմակերպությունների դեմ»,- ասաց նա։

Զատուլինի խոսքերով, այն փաստը, որ ԱՄՆ-ն հերթական անգամ, մոտենալով բանաձևի ընդունմանը, հենց այդտեղ էլ կանգնեց, անկասկած, լուրջ մտածելու հիմք է տալիս՝ Ամերիկայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ «որպես մի երկրի, որն ամենուրեք իրեն է վերապահում ժողովրդավարական արժեքներ քարոզելու իրավունքը»։

«Այսօր, երբ ընդհուպ մոտեցել է բանաձևի ընդունման հարցը, ի ցույց դրվեցին բանաձևի ընդունումը կանխարգելելու՝ ԱՄՆ-ի իշխող շրջանակների ռազմաքաղաքական հաստատությունների կարողությունները, քանի որ խաղասեղանին դրված է շատ ավելի մի բան, քան ժողովրդավարական արժեքներն են՝ ազգային շահը»,- ասաց նա։

Այս կապակցությամբ ռուս քաղաքական գործիչը նշեց, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը առաջին պլան է մղել Հյուսիսային Իրաք ներխուժելու հարցը, որպեսզի առևտուր անելու հնարավորություն ունենա։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։ Բանաձևի ընդունման քննարկումը դեռեևս հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և դրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: