487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների վկայությունն է. Պետդումայի պատգամավոր
19:17
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների վկայությունն է։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ պետդումայի Անկախ պետությունների համագործակցության հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա»  գործակալությունները։

«Անկասկած, մենք հենց դրա համար էլ մեր ռազմական ուժերը և զինվորներին պահում ենք Հայաստանի բազայում, որպեսզի դրանով ընդգծենք մեր դաշնակցային պարտավորությունները և թույլ չտանք գայթակղությանը՝ ներկայումս Հայաստանի հանդեպ գործադրվող շրջափակման միջոցներից անցնելու ավելի ակտիվ գործողությունների»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը և Հայաստանը մերձավոր դաշնակիցներ են, նա նշեց, որ չնայած երկու երկրներում էլ առկա՝ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ ներքին բանավեճին, այնուամենայնիվ, հասարակական կարծիքը հիմնականում հասկանում է այդ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների նշանակությունը, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ում և այլ ձևաչափերում Հայաստանի ներկայության փաստը, որոնց նա մասակցում է Ռուսաստանի հետ միասին։

102-րդ ռուսական բազան տեղակայվել է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ 1995թ.-ին։

Բազան ենթարկվում է Անդրկովկասում ՌԴ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորքերի խմբավորմանը։ Այն զինված է С-300 զենիթային հրթիռներով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Բացի այդ, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի պետական սահմանի մի հատվածը, հիմնականում՝ Թուրքիայի հետ սահմանը, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։