487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարցն է. ԱԺ փոխխոսնակ
19:04
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարցն է։ Երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա»  գործակալությունները։

Նա նշեց, որ հայկական կողմը հանդես է գալիս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին՝ սեփական անվտանգության երաշխիքի ներքո։ «Միայն դրանից հետո մենք կարող ենք սկսել խոսել մյուս  բոլոր հիմնախնդիրների մասին»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, Թուրքիայի հետ ցեղասպանության մասին խոսելով՝ հայերը նկատի ունեն հայ ժողովրդի հանդեպ գործած երկու հանցագործություն, որոնք խառնվում են թուրքական հասարակական գիտակցության մեջ։

«Առաջին հանցագործությունը կատարվել է 1915թ. և հաջորդ տարիներին՝ Թուրքական կայսրությունում ապրող հայկական բնակչության դեմ, որը չուներ իր ճանաչված վարչական տարածքը։ Երկրորդ հանցագործությունն իրագործվել է արդեն 1920թ.-ին՝  Ռուսաստանի հեղափոխությունից հետո»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ բոլշևիկյան ղեկավարների օգնությամբ կնքվեց մի պակտ, որի արդյունքում Հայաստանի տարածքը բաժանվեց և տարածքի մի հատվածը, որը պաշտոնապես ճանաչված է որպես հայկական՝ Կարսի, Սուրմալուի և Արդահանի շրջանները, օկուպացվեցին։

Հովհաննիսյանի խոսքերով, ներկա դրությամբ առաջին խնդիրը հենց Թուրքիայում համապատասխան բարոյական, քաղաքական մթնոլորտի ստեղծումն է։

«Այսօր Թուրքիայում նման մթնոլորտ չկա։ Այսօրվա դրությամբ այնտեղ սպանում են քրիստոնյա եկեղեցականներին, հայ լրագրող Հրանտ Դինքին, ամենադաժան կերպով հետապնդում են նրանց, ովքեր դեմ են արտահայտվում թուրքական ինքնությանը»,- ավելացրեց նա։

Փոխխոսնակը նկատեց, որ ԱՄՆ-ն փորձում է խաղալ հաշտարարի, փոխադարձ շահերի ուղեկցի և միջնորդի դեր։ «Այստեղ շատ են անարդարությունները, բայց մենք նորմալ ենք վերաբերվում դրան, որովհետև մեզ համար հենց Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անվտանգության հարց է»,- ասաց նա։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: