481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ-ն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում
18:48
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ-ն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով հանդիպման հնարավորությունը՝ ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 29-30-ը՝ Մադրիդում։ Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Մենք չենք բացառում Վարդան Օսկանյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման անցկացման հնարավորությունը՝ Մադրիդի միջոցառումների շրջանակներում։ Սակայն հստակ պայմանավորվածություններ դեռևս չկան, նախարարների հանդիպման կազմակերպման հարցով զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- տեղեկացրեց նա։

Կարապետյանի խոսքերով, ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, որին մասնակցելու են 56 երկրների արտգործնախարարներ, բացառված չէ նաև այլ ձևաչափերում և այլ մակարդակներով հանդիպումների անցկացումը։ Միաժամանակ ԱԳՆ մամուլի քարտուղարն ավելացրեց, որ հայկական կողմն առայժմ երկկողմ հանդիպում կազմակերպելու հայտ չի ներկայացրել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Բելգրադում՝ ապրիլի 18-ին։

Սերբիայի մայրաքաղաքում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ քննարկեցին միջնորդների առաջարկությունները՝ շեշտադրելով մի շարք չհամաձայնեցված հարցեր՝ այսօր կողմերի կողմից դիտարկվող սկզբունքների ձևաչափերում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: