484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Այժմ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը կարող էր անցնել ԱՄՆ Կոնգրեսում, կարծում է ռուս փորձագետը
18:20
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այժմ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը կարող էր անցնել ԱՄՆ Կոնգրեսում։ Երկուշաբթի հայտարարեց Ռազմավարական գնահատականների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Կոնովալովը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա»  գործակալությունները։

Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ճանաչման փորձեր ԱՄՆ-ում շատ անգամներ են ձեռնարկվել, սակայն գործը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից այն կողմ չի անցել։

«Այժմ այս բանաձևը երաշխավորված է Ներկայացուցիչների պալատի ընդունմանը, և եզակի իրավիճակ է ստեղծվել, երբ այն կարող էր անցնել, քանի որ կոնգրեսականների մեծ մասը դեմոկրատներ են և Պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ էր այն քվեարկության դնել»,- ասաց Կոնովալովը՝ ավելացնելով, որ դա տեղի չունեցավ, քանի որ գործադիր իշխանությունը լայնածավալ հարձակում սկսեց Կոնգրեսի վրա։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ին ձեռնտու չէ հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ, որը չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների համար։ «Ինջերլիկ թուրքական բազային է բաժին ընկնում Իրաք մատակարարվող ռազմամիջոցների 70 տոկոսը և վառելանյութի 30 տոկոսը, և այժմ բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար, այն էլ՝ շատ արդյունավետ կերպով, ինչն էլ հաջողությամբ իրագործում է Թուրքիան»,- նշեց Կոնովալովը։

ՌԳԻ նախագահը նշեց, որ ամերիկյան դիրքորոշումը բավականին պրագմատիկ է։ ԱՄՆ-ի գործադիր իշխանությանը, ինչպես կարծում է Կոնովալովը, այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել 1915թ. Օսմանյան կայսրությունում։ Նրան ավելի շատ հետաքրքրում է իր առջև ծառացած կոնկրետ հարցերի լուծումը և այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք կարող են առաջանալ, եթե նրանք սկսեն ընդունել բանաձևը՝ դրանով վերջ տալով իրենց հիմնական դաշնակիցներից մեկի հետ հարաբերություններին։

Կոնովալովը կարծում է, որ ԱՄՆ-ի ազգային շահը բարդ է։ «Ամերիկան հայտնվել է թակարդի մեջ, և ԱՄՆ գործադիր իշխանության համար գլխավորը՝ այդ թակարդից արժանապատվորեն դուրս գալն է, այլ ոչ թե բանաձևի ընդունումը կամ էլ ժողովրդավարական արժեքներին համապատասխանելը»,- վստահեցնում է ՌԳԻ նախագահը։

Նրա խոսքերով, «նույնիսկ երբ Կոնգրեսը քայլեր է նախաձեռնում Հայոց ցեղասպանության հարցում, ապա նա այդ անում է ոչ թե հայերի հանդեպ ունեցած սիրուց, անգամ՝ ոչ էլ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած սիրուց, այլ այն բանի համար, որ դա պետք է՝ ԱՄն-ի յուրաքանչյուր սփյուռքի ձայնը ստանալու համար»։

«Այս քայլն արվել է, որպեսզի հայկական սփյուռքին ցույց տան, թե Կոնգրեսը հիշում է, գիտի, սիրում է և ցանկանում է այդ հարցով զբաղվել, սակայն ներկա պահին գործադիր իշխանությունը համառորեն խորհուրդ է տալիս դա չանել»,- ավելացրեց Կոնովալովը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին 2007թ. հոկտեմբերի 18-ին կասկած էր հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ելքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտ 20 անդամներ հրաժարվել են աջակցել բանաձևը, քանի որ այն կարող է վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և դրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։