485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Անկախ քրդական պետության կազմավորումը անկասելի գործընթաց է. ռուս փորձագետ
17:48
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անկախ քրդական պետության կազմավորումը անկասելի գործընթաց է։ Երկուշաբթի այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կիրիլ Վերտյաևը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա»  գործակալությունները։

«Քրդական պետության ստեղծումը անկասելի բնույթ ունի։ Քրդական ինքնավարությունը կարող է մնալ Իրաքի տարածքում, բայց Քրդստանի ձևավորումը փաստացիորեն ավարտվել է»,- կարծում է Վերտյաևը։

Նրա խոսքերով, Մերձավոր Արևելքում նոր քաղաքական կազմավորման ձևավորումը Արևմուտքի և Արևելքի միջև նոր բուֆեր է ստեղծում։

«Իսրայելի հետ մեկտեղ Քրդստանը դառնում է այն քաղաքական միավորը, որը հակադրվում է իսլամական աշխարհին։ Տվյալ դեպքում, գաղափարական և ռազմավարական նկատառումներով, Հայաստանը Քրդստանին առավել մոտ գտնվող պետությունն է»,- ասաց Վերտյաևը։

Նա նշեց, որ «տվյալ հանգույցը»՝ ի դեմս Հայաստանի, կազդի այն բանի վրա, որ քրդական պետությունը բարեհաջող կերպով կհաստատվի մերձարևելյան տարածաշրջանում։

«Քրդական պետության կազմավորումը առաջացնում է Քրդստանի մերձակա հարևանների, առաջին հերթին՝ Թուրքիայի կտրուկ դժգոհությունը։ Անկանխատեսելի է նաև Իրանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ, ինչպես նաև մի շարք այլ իսլամական պետություններինը»,- նշեց նա։

Նրա խոսքերով, քրդական պետության կազմավորմանը խանգարելով՝ Թուրքիան լուծում է նաև ազգային հարց՝ ապացուցելով իր դերը տարածաշրջանում։

«Իրաքում Ամն-ի գործողությունների ժամանակ Թուրքիան փաստացիորեն հեռացված էր իրաքյան հակամարտության կարգավորման վրա ազդելուց, այդ իսկ պատճառով էլ երկրի ղեկավարության գործունեությունն ուղղված է նրան, որ համոզի բնակչությանը, թե Թուրքիան ազդեցիկ դեր ունի տարածաշրջանում»,- ասաց Վերտյաևը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: