486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը տպավորված է Հայաստանի տնտեսական հաջողություններով
16:21
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովին և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Մարտին Հարությունյանին:

«Շչերբակովը  գոհունակությամբ է խոսել ՀԱՄԿ-ի և նրա երկարամյա նախագահի հետ համագործակցության մասին` վստահություն հայտնելով, որ տարիների ավանդույթ ունեցող այդ արդյունավետ գործակցությունն այսուհետ ևս կշարունակվի»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։:

ԱՀՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ տպավորված է Հայաստանի տնտեսական հաջողություններով և ՀՀ քաղաքացիների կենսապայմանների բարելավման ուղղությամբ  իրականացված ու շարունակվող աշխատանքով:

Նա ՀՀ վարչապետին ծանոթացրել է աշխարհի տարբեր երկրների արհմիությունների և հեղինակավոր կազմակերպությունների հետ Արհմիությունների համընդհանուր համադաշնության ակտիվացող փոխգործակցության հետ:

Վարչապետ Սերժ Սարգսյանը, հյուրի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, 2008թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերն ու կառավարության գերակայությունները:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այսուհետ նույնպես կշարունակի ժամանակի պահանջներին համահունչ լավագույնս կատարել իր առաքելությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: