+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40 ամյակին նվիրված գիտաժողով
12:38
26 Նոյեմբերի 2007

Երևանում նոյեմբերի 27-28-ը տեղի կունենա «Հիշողությունից հիշատակում» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40 ամյակին:

 «Գիտաժողովը նվիրված է պատմական հիշողությանը, հիշողության վայրերին, ցեղասպանագիտությանը, պատմական հուշարձանների ոչնչացմանը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ցեղասպանությանը նվիրված Թանգարան-ինստիտուտից։

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Հայոց Ցեղասպանությանը նվիրված Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ճարտարապետ Սամվել Կարապետյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ազգագրագետ Գայանե Շագոյանը, հուշարձանի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը:

Արտասահմանյան մասնագետներից զեկույցներով հանդես կգան Ցիպելմա Դարիևան` Բեռլինի Հումբոլտի համալսարանից, Պամելլա դե Կոնդապպան` Մեծ Բրիտանիայի Քինգս քոլեջից, Սաբրի Աթման` Ամստերդամի Սեյֆո կենտրոնից, Յուրգեն Գիսպերտը` Գերմանիայից, Հիդեկի Ֆուչինոեն` Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանից:

ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին, ժողովրդական բողոքի ակցիայի ճնշմա տակ, որոշում է կայացրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Կոթողի բացումը տեղի է ունեցել 1967թ. նոյեմբերի 29-ին` վերածվելով քաղաքական և մշակութային խոշոր իրադարձության:

1967թ. սկսած` ամեն տարի, ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։