487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումն ուղղված է Հայաստանը մեկուսացնելու նպատակին. փորձագետ
17:43
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանին մեկուսացնելու նպատակին, ուրբաթ լրագրողներին հայտարարեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը տնտեսական նախագիծ չէ, այլ հետապնդում է զուտ քաղաքական շահեր, քանի որ տնտեսության առումով ավելի նպատակահարմար կլիներ օգտագործել արդեն գործող Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որը միայն պետք է վերակառուցել, և մեծ ներդրումներ չի պահանջում»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով, առավել հետաքրքիր է այս նախագծում Վրաստանի մասնակցությունը, որը Հայաստանի հետ բարի-դրացիական հարաբերությունների մեջ է և բարոյական իրավունք չունի այնտեղ մասնակցելու։

Նրա խոսքով, երկաթգծի շինարարության իրականացման համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է 225 միլիոն դոլար վարկ, «որը չի կարելի անվանել այլ կերպ, քան կաշառք»։

«Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Վրաստանը չի կարող վերադարձնել վարկը, եթե երկաթգծի գործունեության հետևանքով վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստները վնաս կրի, իսկ վրացի և ադրբեջանցի վերլուծաբանները վստահ են, որ կորուստներն անխուսափելի են։ Հետևաբար, վարկի տրամադրման այս պայմանները ոչ այլ ինչ են, քան թաքնված կաշառք»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

«2007 թ.-ի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ստորագրվեց «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղային ճանապարհի իրականացման նախագծի համաձայնագրերի փաթեթը։ Համաձայնագիրը նախատեսում է նոր 105 կմ երկարություն ունեցող երկրաթգծի կառուցումը, ընդ որում, 29 կմ-ը կառուցվելու է Վրաստանում մինչև Թուրքիայի հետ սահմանը, իսկ 76 կմ-ը՝ Թուքրիայում։

Բացի այդ, Վրաստանում վերակառուցվելու է Ախալքալակ-Մարաբդա-Թբիլիսի ճանապարհի 183-կմ հատվածը։ Դրա հետ մեկտեղ, Ախալքալակում նախատեսվում է կառուցել գնացքների անցակետ՝ գործող երկաթուղագծից դեպի եվրոպական երկաթուղագծերը։

Բաքու -Թբիլիսի- Կարս երկաթուղային գծի առաջին փուլում նախատեսվում է տարեկան տեղափոխել մինչև 5 միլիոն տոննա բեռ։ Հետագայում բեռնափոխադրման ծավալները կմեծանան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։